EN
>

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2018թ.-ի Հոկտեմբերի 26-27-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրեց աշխատաժողով տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների իրավունքների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Աշխատոժողովի առաջին օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, կատարած աշխատանքները և տրանսգենդեր անձանց խնդիրներն ու կարիքները ՀՀ-ում:
Աշխատաժողովը շարունակեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի քաղաքականության և ծրագրերի ղեկավար Աշոտ Գևորգյանը՝ ներկայացնելով «Ատելության հիմքով հանցագործությունները և ատելությամբ պայմանավորված այլ դեպքեր տրանսգենդեր անձանց հանդեպ Հայաստանում 2016-2017 թթ.» հետազոտության արդյունքները։ Առաջին օրվա հաջորդ թեման աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով հորմոնոթերապիայի եւ սեռափոխության մասին:
Աշխատաժողովի երկրորդ օրը մասնակիցները միասին ամփոփեցին նախորդ օրը ձեռք բերված գիտելիքները, խոսեցին սեքս աշխատանքից և տրանսգենդեր սեքս աշխատողների իրավունքներից ՀՀ-ում։
ԶԼՄ ներկայացուցիչները տրանսգենդեր անձանց հետ միասին ներկայացրեցին իրենց համատեղ ուժերով պատրաստված լրատվական նյութերը, ինչպես նաև ամփոփելով աշխատաժողովը, կիսվեցին իրենց հետագա քայլերի մասին՝ կապված մեդիա դաշտում տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց իրավունքները էթիկապես ճիշտ և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից ելնելով լուսաբանելու վերաբերյալ։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը աշխաժողովի ավարտին շնորհակալություն հայտնեց ներկա անձանց՝ հանձնելով ԶԼՄ ներկայացուցիչներին վկայականներ և հույս հայտնելով, որ աշխատաժողովից հետո տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների մասին նյութերը կլինեն ավելի շատ գիտելիքահեն, և չեն հիմնվի հասարակության կարծրատիպային պատկերացումների վրա, այլ կբխեն մարդու իրավունքների դիտակետից։
Այս աշխատաժողովը կազմակերպվել է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։
Դեկտեմբեր 5, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին