«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է իրավաբանի հաստիքի մրցութ:

Աշխատանքի անվանում – Իրավաբան
Աշխատաժամանակը – Երկուշաբթիից – ուրբաթ, 12:00-20:00
Աշխատանքի տևողությունը – պայմանագրային
Աշխատանքային փորձաշրջան – 1 ամիս
Աշխատանքի վայրը – ՀՀ ք. Երևան

Աշխատանքի նկարագրություն
– Կատարել իրավական հետազոտություններ և ուսումնասիրություններ, պատրաստել զեկույցներ և վերլուծություններ գենդերային հավասարության ոլորտի խնդիրների շուրջ,
– Պատրաստել ՀԿ-ին անհրաժեշտ փաստաթղթեր /աշխատանքային պայմանագրեր, կանոնադրության փոփոխություններ, ներքին կանոնակարգեր և այլն/,
– Աշխատանքային հաշվետվությունների պատրաստում,
– Պատրաստել ազգային զեկույց շահառուների իրավունքների խախտման մասին,
– Փաստաթղթավորել շահառուների իրավունքի խախտման դեպքերը,
– Շահառուներին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն
– Անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել հասարակական կազմակերպության և նրա շահառուների շահերը տեղական և միջազգային պետական և ոչ պետական մարմիններում,
– Մշակել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների, գենդերային հավասարության և այլ թեմաներով դասընթացների մոդուլներ,
– Վարել մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության և ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների, գենդերային հավասարության և այլ թեմաներով դասընթացներ,
– Կազմել և ուղարկել գրություններ տարբեր պետական և ոչ պետական տեղական և միջազգային կառույցներ,
– Հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով ըստ պահանջի,
– Կատարել այլ աշխատանքներ, որոնք կբխեն աշխատանքային պայմանագրի էությունից:

Անհրաժեշտ հատկանիշներ
– Բարձրագույն իրավաբանական կրթություն,
– Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
– ԼԳԲՏ մարդկանց հետ շփվելու կարողություն,
– Միջազգային իրավունքի իմացություն,
– Հետազոտական աշխատանք կատարելու փորձ,
– Համակարգչային գիտելիքների իմացություն
– Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
– Խտրականության և խարանի բացառում,
– Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ,
– Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն,
– Հաշվետվություններ պատրաստելու փորձ,
– Քաղաքացիական հասարակության ոլորտում աշխատանքային փորձը և փաստաբանի որակավորումը կդիտարկվեն որպես առավելություն։

Ընթացակարգ
Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն rightsidengo@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Իրավաբան»: Թարմացված ինքնակենսագրականները պետք է ուղարկել մինչև 23.10.2017: Միայն նախապես ընտրված մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի։