ԾՐԱԳՐԵՐ

1.Ապահով տուն Planet Romeo Foundation-ի ֆինանսավորմամբ

“Տուն Ապահով Տուն” ծրագիրն է, որը առաջին ապահով տարածքն է տրանսգենդեր և այլ համայնքի ներկայացուցիչների համար։ Այս ծրագրի շնորհիվ տրանսգենդեր համայնքն ազատվում էր առօրյա անարդարությունից, սպառնալիքներից, հալածանքներից, հարձակումներից և խտրականությունից, որին բախվում էին ամեն օր։ Այս ծրագիրը ապահովում էր հոգեբանական և իրավաբանական աջակցություն տրանսգենդեր համայնքի համար, ինչպես նաև սոց․ աշխատողի ծառայություններ։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվեցին համայնքային կրթական միջոցառումներ տարբեր թեմաների շուրջ սեռականությունից մինչև ապահով սեքս։ Տարբեր ակումբներ, ինչպիսին են անգլերեն սկսնակների համար, հոգեբանական, առողջապահական, ինչպես նաև կարիերաի զարգացմանը նպաստող խմբակներ։

2. Urgent action Fund for Women’s Human Rights-ի ֆինանսավորմամբ տեղադրվել են անվտանգության համակարգեր

Այս տեխնիկական օգնության շնորհիվ համայնքային կենտրոնը դարձել է ավելի ապահով, անվտանգության տեղաձայնագրող սարքերի հաշվին։

3. Տրանս անձանց նկատմամբ, ատելության հողի վրա կատարված հանցագործությունների, փաստաթղթավորում ILGA Europe-ի ֆինանսավորմամբ։

Այս ծրագրի նպատակն է փաստերի հավաքագրմամբ Հայաստանում պաշտպանել տրանս անձանց իրավունքները, ինչպես նաև իրականացնել ջատագովություն։ Այս ծրագիրը Հայաստանում առաջին և միակ հետազոտությունն է ուղղված տրանսգենդեր համայնքի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների, խտրականության, բռնության դեպքերի փաստաթղթավորման, ստեղծելով ատելության հողի վրա հանցագործությունների  դեպքերի համապարփակ բազա:

4. «Մեր Սերը Իրական է» ֆոտոշարք ֆինանսավորված Ֆենրիխ Բյոլ Հիմնադրամի կողմից, «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի միջոցով

Այս ֆոտոշարքը, կազմակերպված «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից, խթան էր ցույց տալու մարդկանց, որ տրանսգնդեր,  մարդիկ ապրում են Հայաստանում, և կազմում են հասարակության մի մաս։ Նրանք դարձան նկարների հիմնական հերոսները, քանզի ֆոտոշարքը իրականացվել է Հայաստանի տեսարժան վայրերում, ինչպիսիք են՝ Մատենադարանը Հանրապետության Հրապարակը, Կարեն Դեմիրչյանի անվ․ մարզահամալիրը, Գառնու հեթանոսական տաճարը, Սուրբ Գր․ Լուսավորիչ եկեղեցին, Ալ․ Սպենդարյանի անվ․ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կասկադը և Զվարթնոցի տաճարը։

6. Ճգնաժամային դրամաշնորհ, սպառնալիքի ենթարկված իրավապաշտպանների համար Frontline Defenders-ի կողմից

Այս ծրագիրը նպաստեց համայնքային կենտրոնի անվտանգության համակարգերի բարելավմանը։

7. Անվտանգության պլանավորում և քաղաքականության զարգացում  Urgent Action Fund for Women’s Rights-ի ֆինանսավորմամբ

Այս ծրագրի նպատակն էր կազմակերպել աշխատաժողով տրանսգենդեր համայնքի համար, անվտանգության մասին, ստեղծելով անվտանգության ուղեցույց և ապահովել իրավական աջակցություն մեր շահառուների համար։

 8. Գենդերային հավասարության խթանում և տրանսգենդեր համայնքի իրավունքները պաշտպանության ընդլայնում Հայաստանում, European Endowment for Democracy

Այս դրամաշնորհը նպաստելու է Հայաստանում գենդերային հավասարության ապահովմանը, մարդու իրավունքների մասին տեսանելիության բարձրացմանը զուգահեռ խրախուսել և ստեղծել եկամուտ ստեղծող գործառույթներ տրանսգենդեր համայնքի համար։ Այս ամենի հետևանքով, առնվազն 50 տրանգենդեր անձ, կստանա գիտելիք իր իրավունքների, ինչպես նաև այդ իրավունքները պաշտպանելու մասին, կկառուցվեն կամուրջներ ապագա ընտրված գործատուների  հետ, ինչպես նաև մեդիայի և իրավապահ մարմինների 15 ներկայացուցիչների հետ, լայն հասարակությունը կունենա ինչ-որ պատկերացում տրանսգենդեր անձանց մասին, և այն խնդիրների մասին որոնց հետ բախվում են նրանք։

9․ Տրանսգենդեր անձանց համար հեշտացնելու առողջապահական ծառայությունների հասանելիությունը , Գլոբալ Հիմնադրամի ՄԻԱՎ-ի, մալարիայի, տուբերկուլյոզի կանխագելման կենտրոնի կողմից, ECOM-ի միջոցով

Այս ծրագիրը նախագծված է գնահատել տրանսգենդեր և հատկապես սեքս աշխատող տրանսգենդեր անձանց կարիքները, հասարակական ոլորտում ինրպիսիք են առողջապահությունը, և արդարադատությունը, մշակել ջատագովության և ռազմավարական նախագիծ, ստեղծելու տրանսգենդեր ներառական իրավական միջավայր տրանսգենդեր անձանց համար, որը կհամապատասխանի նրանց սպեցիֆիկ կարիքներին։

10․Տրանսգենդեր անձանց իրավական պաշտպանության հզորացումը Հայաստանում, Բաց Հասարակություններ Հիմնադրամ Հայաստան-ի ֆինանսավորմամբ

Այս ծրագրի միջոցով ստեղծվեց թեժ-գիծ տրանսոֆոբիայի զոհ դարձած անձանց համար։ Այս ծրագրի շնորհիվ ստեղծվեց իրավական խորհրդատվություն տրանսգենդեր անձանց համար, ինչպես նաև իրավական ներկայացչություն դատարաններում, ոստիկանությունում, և ալ պետական մարմիններում։

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին