Ով ենք մենք

«Իրավունքի Կողմ»-ը համայնքահեն, ժողովրդավարական, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը  հիմնադրվել է 2016 թ․ հունվարին տրանսգենդեր ակտիվիստների կողմից Հայաստանում։ Առաջին և միակ հասարակական կազմակերպություն է Հայաստանում և Հարավային Կովկասում, որը կառավարվում է տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների կողմից, ի շահ տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց։ Իրավունքի Կողմը գործունեություն է իրականացնում ազգային մակարդակով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը համարվում  վիճարկվող տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Առաքելություն

Հասնել տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների  բարօրությանը, պաշտպանվածությանն ու հավասարությանը՝ առաջ քաշելով սոցիալ-մշակութային և իրավական փոփոխություններ՝ համագործակցելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ։

Տեսլական

Արտաքին 

Հասարակություն, որն ընդունում է գենդերային բազմազանությունը, որտեղ տրանսգենդեր անձիք և սեքս աշխատողները հավասար են, ապրում են անվտանգ, առողջ և հավասարապես ներգրավված են կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց որեւէ խտրականության։

Ներքին

Կայուն, վստահելի և տեսանելի կազմակերպություն, որն արդյունավետորեն լուծում է տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների խնդիրները։

Արժեքներ

  • Բազմազանության ընդունում
  • Թափանցիկություն և ժողովրդավարություն
  • Մարդու իրավունքների հարգում և ճանաչում
  • Սոլիդարություն այլ խոցելի խմբերի նկատմամբ
  • Արհեստավարժ մոտեցում աշխատանքին

Ներկայումս մենք աշխատում ենք 3 ռազմավարական ուղղությամբ

  • Մարդու իրավունքների լոբբի և ջատագովություն
  • Համայնքային մոբիլիզացիա, անվտանգություն, առողջություն և բարօրություն
  • Հանրային իրազակեվածության բարձրացում և սոցիալ մշակութային փոփոխություններ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը TGEU, ILGA Europe, IGLYO, EKHN, ICRSE և հետխորհրդային տարածքում տրանսգենդեր կոալիցիայի անդամ է։

«Իրավունքի Կողմ» հասարակական կազմակերպության Ընդհանուր Ժողովը համարվում է հիմնական որոշում կայացնող մարմինը և քաղաքական որոշումներ է կատարում տրանսգենդեր համայնքի համար, և ունի հետևյալ լիազորությունները;

  • Նոր անդամների ընդունում, և անդամներին անդամությունից զրկել
  • Ընտրել Խորհրդի անդամներին
  • Ընտրել ֆինանսական  կառավարման հանձնաժողովին և Նախագահին
  • Սահմանել կազմակերպության ռազմավարական ուղղությունները
  • Հաստատել ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, և այլն

Խորհուրդը կազմված է 5 անդամից, որոնցից 2 տրանսգենդեր կին են, 2 տրանսգենդեր տղամարդ և մեկ ոչ-բինար անձից, հավելենք նաև որ Խորհրդի անդամներից 3 սեքս աշխատող են։

Նախագահը (ներկա պահին տրանսգենդեր կին է) կառավարում է ՀԿ-ի ծրագրերը և աշխատակազմը։

Ֆինանսական կառավարման հանձնաժողովը ներկա պահին կազմված է 3 անդամից, ովքեր վերահսկում են ՀԿ-ի տարեկան ֆինանսական բյուջեն, գումարի հոսքերը, բանկային հաշիվները, ֆինանսական փոխանցումները, պայմանագրերը և բոլոր գրանցված նյութական արժեքները։

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին