EN

ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Ռազմավարական նպատակ

Կոտրել նորմերը և կարծրատիպերը տրանսգենդեր մարդկանց և սեքս աշխատողների վերաբերյալ և հասնել սոցիալ-մշակութային փոփոխությունների՝ ներառական հասարակություն կերտելու նպատակով։

Ռազմավարական խնդիրները

  • Տրամադրել տեղեկատվություն սեռականության և գենդերի վերաբերյալ տրանսգենդեր համայնքին, սեքս աշխատողներին և հասարակությանը;
  • Բարձրացնել տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների հիմանխնդիրների մասին իրազեկվածության մակարդակը;

Ծառայություններ

  • Պահպանել կազմակերպության կայքը և սոց ցանցերի էջերը;
  • Կազմակերպել սոցիալական արշավներ կապված տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների իրավունքների և գենդերային բազմազանության վերաբերյալ;
  • Կազմակերպել մշակութային արշավներ կապված տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների խնդիրների և գենդերային բազմազանության հետ;
  • Իրականացնել անձնական և խմբային խորհրդատվություններ կապված սեռականության և գենդերի հետ;
  • Մշակել և հրատարակել կրթական նյութեր կապված սեռականության և գենդերի հետ;
  • Կազմակերպել տեղեկատվական և կրթական միջոցառումներ տրանսգենդեր համայնքի, սեքս աշխատողների, պետական գերատեսչությունների, հանրային լրատվամիջոցների, ուսանողների,անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության և այլոց հետ;
  • Մշակել և հրապարակել ամսական էլեկտրոնային ամսագիր տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների  հիմնախնդիրների մասին;
  • Մասնակցել ազգային, ռեգիոնալ և միջազգային փառատոնների, հավաքների և այլ միջոցառումների;
  • Ուսումնասիրել և հետազոտել Հայաստանում մարդկանց վերաբերմունքը տրանսգենդեր մարդկանց և սեքս աշխատողների հանդեպ։

Սպասվող Արդյունքներ

Հայաստանում տրանսգենդեր մարդկանց և սեքս աշխատողների հանդեպ խտրականության և բռնության նվազեցում։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին