EN

ՍԵՌԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ

Մարդու սեռականությունն ուսումնասիրելիս հարկ է նաև սեռական կողմնորոշվածությունը տարանջատել սեռական վարքագծից: Ինչպես սեռական կողմնորոշվածությունը, այնպես էլ սեռական վարքագիծը կարող է լինել տարասեռական, նույնասեռական և երկսեռական: Հարկ է նաև ընդգծել, որ եթե անձն այնպիսի սեռական վարքագիծ է ցուցաբերում, որը միանգամայն տարբերվում է իր սեռական կողմնորոշվածությունից, ապա այս դեպքում բացակայում են սեռական կողմնորոշվածությանը բնորոշ մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեռական ցանկության հակումները: Օրինակ, բոլոր տարասեռական կողմնորոշվածություն ունեցող անձինք, որպես կանոն, ցուցաբերում են տարասեռական վարքագիծ: Սակայն, հայտնվելով այնպիսի միջավայրում, ուր բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչները (կալանավայրեր, երկարաժամկետ ծովագնացություններ, զինծառայություն), կամ զուտ կենսափորձ փեռք բերելու նպատակով, երբեմն էլ` ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդակների ազդեցության տակ, նրանք կարող են պատահական սեռական հարաբերություններ ունենալ նույն սեռի ներկայացուցիչների հետ: Վերադառնալով բնականոն միջավայր (կամ այլ ազդակների բացակայության դեպքում) տարասեռականները կա՛մ չեն կիրառում նույնասեռական վարքագիծ, կա՛մ էլ կիրառում են որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով (օրինակառևտրային սեքս աշխատողները ոչ միշտ ունեն նույնասեռական կողմնորոշվածություն, սակայն կարող են նույնասեռական հարաբերությունների մեջ մտնել փող վաստակելու նպատակով): Այս դեպքում արդեն տարասեռականը հանդես է բերում նույնասեռական վարքագիծ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ոլորտում միջազգային դասակարգ մամբնույնասեռական վարքագիծ ունեցող տղամարդկանց ընդունված է անվանել տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ կամ ՏՍՏ (MSM – man having sex with man), իսկ կանանց կնոջ հետ սեռական հարաբերություն ունեցող կին կամ ԿՍԿ (WSW – woman having sex with woman): Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ՏՍՏ-ն և ԿՍԿ-ն ավելի լայն հասկացություններ են, քան սեռական վարքագիծը: Անձրևանոցային տերմիններ լինելով` իրենց մեջ ներառում են նաև նույնասեռական, երկսեռական և, անգամ, տարասեռական կողմնորոշվածություն ունեցող անձանց:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին