EN

ՍԵՌ ԵՎ ԳԵՆԴԵՐ

Պատմականորեն արբերում են մարդու կենսաբանական սեռի երկու տեսակ` արական և իգական, սակայն ըստ նորագույն տեսությունների միջանկյալ սեռը (ինտերսեքսը) դիտարկվում է որպես երրորդ կենսաբանական սեռ։ Խոսելով մարդու կենսաբանական սեռի մասինանհրաժեշտ է նշել, թե սեռական տարբերակման որ մակարդակն է դիտարկվում: Ըստ այդմ, դիտարկում են

-գենետիկական սեռ, որը բնորոշվում է մարդու քրոմոսոմային հավաքակազմով և լինում է XX (իգական), XY (արական), ինչպես նաև հնարավոր են միջանկյալ տարբերակներ` XXY (ինտերաղջիկ) և XYY (ինտերտղա),

-գոնադային սեռ, որը բնորոշվում է սեռական գեղձերի առկայությամբ, որոշիչ է սերմնարանի կամ ձվարանի առկայությունը, սակայն հնարավոր է նաև երկու գեղձերի միաժամանակյա առկայություն:

-անատոմիական սեռ, որը բնորոշվում է մարդու արտաքին կամ ներքին սեռական օրգանների առկայությամբ,

-մանկաբարձական սեռ, որը պտղի սեռն է և բնորոշվում է մանկաբարձի կամ
գինեկոլոգի կողմից` համաձայն հղի կնոջ կլինիկական զննումների

-ծննդյան սեռ, որը նորածնի սեռն է, բնորոշվում է ծնունդն ընդունող մանկաբարձի կամ գինեկոլոգի կողմից

-հորմոնային սեռ, որը բնորոշվում է անձի սեռական գեղձերի կողմից արտադրվող սեռական հորմոնների քանակական և երկրորդային սեռական հատկանիշների առկայությամբ (հաճախ հորմոնային խանգարումները անձի հորմոնային սեռի և անատոմիական սեռի տարբերության պատճառն են)

-անձնագրային սեռ կամ անձի փաստաթղթերում նշված սեռ, որը կարող է չհամընկնել ծննդյան սեռի հետ

-հոգեբանական սեռը որոշվում է նրա` որևիցե սեռին պատկանելու ինքնազգացողությամբ և սեռական նույնականացմամբ: Հնարավոր են դեպքեր, երբ մարդու սեռական նույնականացումը չի համընկնում նրա կենսաբանական սեռի կամ սեռերից ոչ մեկի հետ: Այս մարդիկ կոչվում են անդրոգեններ: Նման նույնականացում կարող է դիտարկվել նաև անձի սոցիալական սեռի որոշման դեպքում:
Անձի սոցիալական սեռը կամ ԳԵՆԴԵՐՆ աշխարհագրական, էթնիկ, սոցիալական և պատմամշակութային նորմերի վրա հիմնված սեռի ավանդական տարանջատումն է արականի և իգականի: Այս տարանջատման հիմքում ընկած են հասարակության կողմից ըն-դունված անձի կարծրատիպային դերակատարումները: Սակայն, ինչպես նշվեց, լինում են դեպքեր, երբ անձի սոցիալական սեռը չի համընկնում ո՛չ արական, ո՛չ էլ իգական սեռական դասակարգումների հետ: Մարդկանց, որոնք իրենց վերապահում են թե՛ արական և թե՛ իգական կարծրատիպային դերակատարումներ, անվանում են երկգենդերներ, իսկ նրանց, ովքեր իրենց չեն դասում ո՛չ արական,ո՛չ էլ իգական սոցիալական սեռին, անվանում են ագենդերներ:

Գենդերային ինքնությունը – մարդու ներքին ինքնազգացումն ու ինքնաընկալումն է որպես այս կամ այն գենդերին պատկանելու, այսինքն որպես կին, տղամարդ տրանս և այլն. Գենդերային ինքնությունը պարտադիր չի որ համընկնի ծննդյան  կամ անձնագրային սեռին։

Այն մարդիկ ում գենդերային ինքնությունը համընկնում է անձնագրային սեռին, կոչվում են ցիսգենդերներ:

Մարդիկ, որոնք իրենց վերապահում են թե՛ արական և թե՛ իգական կարծրատիպային դերակատարումներ, անվանում են երկգենդերներ, իսկ նրանց, ովքեր իրենց չեն դասում ո՛չ արական, ո՛չ էլ իգական սոցիալական սեռին, անվանում են ագենդերներ:

Այն մարդիկ ում գենդերային ինքնությունը չի համընկնում է անձնագրային սեռին, կոչվում են տրանսգենդերներ:

Տրանսսեքսուալն այն անձն է, որը բժշկական միջամտությունների շնորհիվ պատրաստվում է իրականացնել կամ արդեն իրականացրել է սեռափոխությունը: Հարկ է նաև նշել, որ տրանսսեքսուալ եզրույթը կրում է բժշկական բնույթ, և տրանսգենդեր անձիք սովորաբար խուսաբում են օգտագործել սույն եզրույթը սոցիալական համատեքստում:

Գենդերքուիրը հանդիսանում է գենդերային ինքնության անձրևանոցային տերմին, այն անձանց համար որոնք չեն ընդունում գենդերային ինքնությունների բինարությունը (տղամարդ կամ կին) և ցիսնորմատիվությունը


Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին