EN

ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սեռական առողջությունը ֆիզիկական, զգայական, մտավոր, սոցիալական առողջության մի վիճակ է, որը պայմանավորված է անձի սեռականությամբ և նրա սեռական վարքագծով: Սեռական առողջությունը հարգալից մոտեցում է պահանջում սեռականության ու սեռական հարաբերություններին վերաբերող հարցերին, ինչպես նաև բռնությունից, խտրականությունից և կոպտությունից զերծ, հաճելի և ապահով սեռական կյանք ունենալու հնարավորություն ենթադրում:

Մարդու կյանքի անբաժանելի մասն են կազմում սեռական հարաբերությունները: Եթե Դուք որոշել եք սեռական հարաբերություններ ունենալ, պետք է իմանաք` ինչպես հոգ տանել Ձեր առողջության մասին, որպեսզի խուսափեք անցանկալի սեռավարակներից, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ից և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններից: Հիշեք, որ անգամ մեկ չպաշտպանված սեռական հարաբերությունը կարող է սեռավարակ ձեռք բերելու պատճառ դառնալ: Առավել անվտանգ են այն սեռական հարաբերությունները, որոնց ժամանակ բացառվում է մի զուգընկերոջ արյան կամ սերմնահեղուկի ներթափանցումը մյուսի օրգանիզմ: Սեռական հարաբերությունն անվտանգ դարձնելու հիմնական տարբերակը պաշտպանիչ միջոցների օգտագործումն է, որոնցից առավել հասանելին պահպանակն է:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին