EN

ՊԱՀՊԱՆԱԿ

ՊԱՀՊԱՆԱԿԻ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Պահպանակը գնելիս ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին և ստուգեք փաթեթի ամբողջականությունը` նրա ներսում օդի առկայությունը ճշտելու միջոցով: Պահպանակը բացելիս կտրող կամ ծակող գործիքներ մի օգտագործեք: Բացելու համար հատուկ նախատեսված հատված կնկատեք: Պետք է բացել նրբորեն` առանց այդ հատվածը վնասելու: Մի բացեք պահպանակի փաթաթված օղակը մինչ առնանդամի գլխիկի վրա այն տեղադրելը: Պահպանակը ճիշտ կողմով տեղադրեք էրեկցված առնանդամի գլխիկին, իսկ եթե կողմը շփոթել եք, ապա լավ կլինի վերցնել նոր պահպանակ: Մի փորձեք հագցնել պահպանակը, քանի դեռ առնադամը էրեկցված չէ: Մինչև հագցնելը` ցուցամատի և բութ մատի օգնությամբ սեղմեք պահպանակի վերին պտկանման հատվածը, որպեսզի ներսում եղած օդը դուրս մղվի: Շարուանկելով պահել պտկանման հատվածը` պահպանակն իջեցրեք ողջ երկարությամբ` գլորելով մինչև առնանդամի հիմքը: Սերմնաժայթքումից անմիջապես հետո` նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը դուրս հանեք` պահպանակը բռնելով հիմքից: Պտկաձև գլխիկը ներքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքը և նոր միայն նետեք աղբարկղը: Յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք նոր պահպանակ: Պահպանակը չի կարելի լվանալ, այն ենթակա չէ կրկնակի օգտագործման:

ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԱԶԵՑՆԵԼ ՊԱՀՊԱՆԱԿԻ ՊԱՏՌՎԵԼՈւ ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Պահպանակ ձեռք բերելիս աշխատեք ընտրել որակյալը: Որակյալ պահպանակը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և ունենա ISO (Ստանդարդացման Միջազգային Կազմակերպություն), CE (Եվրոմիության չափանիշներ) կամ OMS (Առողջապահության Միջազգային Կազմակերպության չափանիշներ) տարբերանշաններից որևէ մեկը: Ընտրեք “strong” կամ “ultra-strong” ցուցումներով պահպանակ: Խորհուրդ է տրվում օգտագործել “Ստուգված է համապատասխան EN 600” ցուցումով պահպանակները: Այս տե ղեկատվությունները կարելի է տեսնել պահպանակի փաթեթի վրա: Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում, արևի լույսից հեռու: Պահպանակն առանց պաշտպանիչ փաթեթի չի կարելի պահել: Անհրաժեշտության դեպքում (քիչ քսուքով պահպանակ, հետանցքային հարաբերություն) օգտագործեք հավելյալ քսուքներ (լուբրիկանտ, լուբրիգել) Օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստված հատուկ քսուքներ: Պահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուքներ, յուղեր, քանի որ դրանք քայքայում են այն: Տարբեր տեսակի սեռական հարաբերությունների համար (հեշտոցային, հետանցքային, բերանային) օգտագործեք համապատասխան պահպանակ: Չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից դրանք կարող են պատռվել:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՊԱՏՌՎԵԼ ԿԱՄ ՍԱՀԵԼ Է

Հետանցաքին հարաբերության ժամանակ` անմիջապես ընդհատել հարաբերությունը, եթե սերմնաժայթքումը տեղի է ունեցել, պետք է փորձել որքան հնարավոր է սրբել հեռացնել սերմնահեղուկը, հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ այն կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և մեծացնել վարակվելու վտանգը, ակտիվ զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը: Բերանային հարաբերության ժամանակ` անմիջապես ընդհատել հարաբերությունը, եթե սերմնաժայթքումը տեղի է ունեցել, դուրս թքել սերմնահեղուկը, բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ` օղիով, ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ այն կարող ¿ վնասել լնդերը և մեծացնել վարակման հավանականությունը: Հեշտոցային հարաբերության ժամանակ` անմիջապես ընդհատել հարաբերությունը, կինը պետք է աշխատի հեռացնել սերմնահեղւկը` հեշտոցի մկանները սեղմելու միջոցով, տղամարդը պետք է միզի և լվանա առնանդամը, անցանկալի հղիությունից խուսափելու համար կարելի է հեշտոցի մեջ տեղադրել սպերմիցիդ դեղորայք, որը, սակայն չի կարող պաշտպանել ՄԻԱՎ-ից և այլ սեռավարակներից, կատարել արտաքին լվացում, խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցային լվացում, քանի որ վարակը, ինչպես նաև սերմնաբջիջները կարող են ջրի հոսքի հետ հասնել արգանդ և մե ծացնել սեռավարակի և հղիու թյան հավանականությունը:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին