EN

ՍԵՌԱԿԱՆ ՀԵՐՊԵՍ

Սեռական վարակ է, որի հարուցիչը ցիտոմեգալավիրուսն է: Տարբերում են երկու տեսակի վիրուսներ` 1-ին և 2-րդ տիպի: 1-ին տեսակը կարող է վարակել բերանի հատվածը և աչքերը: 2-րդ տեսակը սեռական օրգանների հերպեսն է, սակայն այս երկու վիրուսներն իրար նման են և, ներթափանցելով օրգանիզմ, նմանատիպ ախտանշաններն են առաջացնում: Հերպեսը կարող է տարածվել ողջ օրգանիզմով:

Փոխանցման ուղիները

Վարակը փոխանցվում է հետանցքային, բերանային և հեշտոցային չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ:

Հերպեսը մեկընդմիշտ հաստատվում է մարդու օրգանիզմում: Հիմնականում անցնում է մաշկի և լորձաթաղանթի միջոցով: Կարող է ներթափանցել նյարդաբջջի մեջ` ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգը:

Սեռական օրգանների հերպեսը հանդիպում է նաև կանանց մոտ: Հերպեսի պատճառով կինը կարող է վիժել կամ վարակը փոխանցել պտղին:

Ախտանշաններն ու փուլերը

Վիրուսի` օրգանիզմ ներթափանցելուց մոտ 14 օր հետո հնարավոր են տեղային և ընդհանուր համախտանիշեր: Առաջանում է հերպետիկ ցան, մարդը բողոքում է գլխացավերից, ընդհանուր թուլությունից, դողէրոցքից: 3-րդ շաբաթից ախտանիշերը վերանում են, և օրգանիզմն սկսում է ապաքինվել:

Երբեմն հերպեսի վիրուսը հանդես է գալիս ախտածին բակտերիաների և տրիխոմոնադների հետ համատեղ:

Հերպեսի սուր ձևի դեպքում ախտահարվում է դեմքի մաշկը, վարակակրի մոտ սկսվում է լնդախտ: Ամենից հաճախ ախտահարվում են սեռական համակարգի ստորին հատվածները, որը դրսևորվում է 0,2-0,5սմ տրամագծով բշտիկների առաջացմամբ: Այս փուլը տևում է 2-3 օր, որից հետո բշտիկները պատռվում են, դրանց տեղում առաջանում են խոցեր, որոնք 3-4 շաբաթվա ընթացքում սպիանում կամ երկար ժամանակ մնում են բորբոքված:

Կանխարգելումը և բուժումը

Առաջին իսկ ախտանշանների դեպքում վարակված զուգընկերները պետք է անհապաղ հետազոտվեն և հակահերպեսային համակարգված բուժում անցնեն: Բուժման ընթացքում պետք է խուսափել սեռական հարաբերություններից:

Ներկայումս հայտնի չեն վիրուսի վրա ազդող գործուն դեղամիջոցներ, և բուժումը կայանում է վարակի սուր փուլում վիրուսի բազմացումը կանխելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու մեջ:

Վարակի կրկնությունից խուսափելու համար կատարվում են պատվաստումներ: Ինչպես բոլոր սեռավարակների դեպքում, այս պարագայում ևս խստիվ արգելվում է ինքնաբուժմամբ զբաղվել:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին