Սոցիալական հոլովակի պատրաստման մրցույթ
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է «Ապատեղեկատվությունը խոսքի ազատություն չէ» խորագրով սոցիալական հոլովակի պատրաստման մրցույթ։
Մրցույթի պայմաններ՝

նկարահանել 3-4 րոպե տևողությամբ սոցիալական հոլովակ՝ տեսախցիկով /հնարավորինս բարձր որակի/, հոլովակը նկարել հորիզոնական ֆորմատով,

ներգրավել 5-6 տրանսգենդեր անձանց հոլովակի նկարահանման գործընթացում և նրանց տրամադրել համապատասխան բովանդակությամբ տեքստը,

գրել հոլովակի համառոտ նկարագիրը՝ մինչև 500 բառի սահմանում,

երիրականացնել մոնտաժային աշխատանքներ:
Պահանջվող որակավորումներ՝

տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն,

առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

մոնտաժման ծրագրերի իմացություն,

գենդերազգայուն և խտրականությունից զերծ վերաբերմունք:
Վերջնաժամկետ՝

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը՝ վերնագրում նշելով «Տեսանյութ նկարահանող»:
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:Մրցույթի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել

rightsidengo@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 011 880 770 հեռախոսահամարին։
Օգոստոս 23, 2022 Հայաստան, Երևան