«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն են դիմել լատինամերիկացի 7 տրանսգենդեր ապաստան հայցող անձիք:

Սույն թվականի հունիս ամսին աջակցություն ստանալու նպատակով «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն են դիմել լատինամերիկացի 7 տրանսգենդեր ապաստան հայցող անձինք:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտան հասարակական կազմակերպության ռազմավարության ուղղություններից մեկն է իրավապաշտպանությունը, որի շրջանակներում «Իրավունքի Կողմ» իրավապաշտան հասարակական կազմակերպությունն անհապահաղ տրամադրեց անհրաժեշտ իրավաբանական, սոցիալ-հոգեբանական և այլ անհրաժեշտ ներկայացուցչություն և օգնություն 7 տրանսգենդեր ապաստան հայցող անձանց։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, ապաստան հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց մասնակցելու հայերենի դասընթացներին:
             Կազմակերպությունը նաև կապվեց մի շարք ապաստան հայցողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունների հետ՝ տեղեկացնելով իրավիճակի մասին և ապաստան հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց այդ կազմակերպություններ՝ ստանալու անհրաժեշտ սոցիալական աջակցություն:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավար Դոռան, օգտվելով տարատեսակ թարգմանչական միջոցներից, տրանսգենդեր անձանց համար կազմակերպեց առողջապահական թեմայով դասընթացների շարք, որի ընթացքում տրամադրեց կրթատեղեկատվական նյութեր՝ կապված սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՎ-ի վերաբերյալ: Դրանից հետո կազմակերպությունը ապաստան հայցող տրանսգենդեր անձանց ուղղորդեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ ՄԻԱՎ -ի նկատմամբ հետազոտվելու:

Ապաստան հայցող տրանսգենդեր անձանց խոսքերով Հայաստան ժամանելու առաջին օրվանից սկսած՝ նրանք ենթարկվում են բռնության, խտրականության, տրանսֆոբիայի, քսենոֆոբիայի և ռասիզմի տարատեսակ դրսևորումների։

Ապաստան հայցողների իրավախաղտումների վերաբերյալ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանական բաժինը նախապատրաստում է անհրաժեշտ նյութերը՝ ոստիկանություն դիմելու համար։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանական բաժինը աչալրջորեն հետևում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգմացման նախարարություն միգրացիոն ծառայության աշխատանքներին և հետևողական է լինելու ապաստան հայցելու գործընթացներին:
Հիշեցնենք, որ Հայաստանն ունի միջազգային պատրավորվածություն պաշտպանություն տրամադրելու կարիքավորներին՝ անկախ իրենց գենդերային ինքնությունից, սեռական կողմնորոշվածությունից, մաշկի գույնից, ռասսայից և մի շարք այլ հանգամանքներից:

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին