EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2024Թ-Ի ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԱՄՓՈՓԱԳԻՐ

2024 թվականի ապրիլ ամսին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից տրամադրվել է խորհրդատվություն 53 Տրանս ԼԳԲԻՔ, սեք ս աշխատող անհատների, նրանց ընտանիքի անդամների և համակիրների։ Իրավաբանական խորհրդատվությունները վերաբերել են հետևյալ ոլորտներին՝

  • ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակի ստացում, 
  • ՀՀ-ում փախստականի կարգավիճակի ստացում,
  • պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման ստացմանը,
  • անձնագրի փոփոխմանը,
  • բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերություններ,
  • անձի սեռական անձեռնմխելության ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ,
  • ընտանեկան բռնություններ/զուգընկերոջ կողմից բռնության սպառնալիքներ,
  • ոստիկանությունում անձի գույքի ապօրինի պահում,
  • ընտանեկան հարաբերություններ/երեխաների խնամակալություն,
  • վարչական իրավախախտումներ, տուգանքների բողոքարկում,
  • գործերի ընթացքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում,
  • քրեական գործով՝ տուժողի, մեղադրյալի իրավունքներին վերաբերող հարցեր, իրավապահ մարմինների իրավունքներ և պարտականություններ,
  • իրավական այլ հարցեր։

2024թ-ի ապրիլ ամսին կազմակերպություն ստացվել է  նոր 13 դիմում։ Կազմակերպության փաստաբանը երկու նոր քրեական գործով ներգրավվել է որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ։ 

Բացի այդ, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանների կողմից ապահովվել է կազմակերպությունում առկա գործերի ընթացիկ սպասարկումը, մասնավորապես՝ փաստաբանները մասնակցել են 4 դատական նիստի, 3 քննչական գործողությունների, ապահովել են կազմակերպության շահառուների ներկայացուցչությունը նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, ՀԿԱԾ վարույթում։

Մեկ քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ապրիլ 28, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին