EN
>

ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ

“Իրավունքի կողմ” իրավապաշտպան ՀԿ-ն Տրանս ապահով տարածքում հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել է թվով 9 միջոցառում․

«Առաջին բուժօգնություն»  համայնքային հանդիպմանը մասնակցել է 17 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձ։

«Ինքնապաշտպանություն և անվտանգություն» համայնքային հանդիպմանը թվով  Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձ։

«Պատերազմի ազդեցությունը» համայնքայի հանդիպմանը թվով 21 անձ։

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ և սեռավարակներ» թեմայով երկու հանդիպումներին  թվով 40 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձ։

Ֆիլմի դիտումներին թվով 18, իսկ իրավաբանական խորհրդատվություն ստացել է թվով 75 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձինք։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հոկտեմբեր ամսվա  ընթացքում  ընդունել է թվով 163 անձի, որոնք օգտվել են կազմակերպության կողմից իրականացվող իրավաբանական, կրթական և տեղեկատվական, սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվող ծառայություններից։

Կազմակերպությունը կարևորում է յուրաքանչյուր Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց անվտանգությունը և բարօրությունը, տարածք տրամադրելով կրթվելու, վերապատրաստվելու, ինքնազարգացվելու և սոցիալականացվելու։

Մեր ամսական ամփոփագրերին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջում և սոցիալական մեդիայում։

Նոյեմբերի 20.2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին