EN
>

ԱՅՍՕՐ ՄՏԱՎՈՐ(ՀՈԳԵԿԱՆ)ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Մենք հաճախակի կենտրոնանաում ենք ֆիզիկական առողջության վրա, անտեսելով մտավոր առողջությունը։

Տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչները լինելով կրկնակի խոցելի խումբ գրեթե ամեն քայալփոխի ենթարկվում են ծաղրանքների, հալածանքների, կտտանքների, որը ազդում է նրանց մտավոր և հոգեկան առողջության վրա, հանգեցնելով է մի շարք խնդիրների։

Տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչները չեն ստանում ոչ մի պետական աջակցություն, որը կապահովվի նրանց անվտանգությունը, պաշտպանվածությունն ու բարօրությունը։

Տրանսգենդեր համայնքի շատ անդամների կողմից բազմիցս բարձրացվել է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են’ բժշկական հաստատությունների կողմից ծաղրանքները և խտրականությունը, ծառայություններ չտրամադրելը,մասնագետների կողմից տարբերակված մոտեցումները, սպասարկմաման կենտրոններում չսպասարկելը, խտրականացնելը, փողոցում հասարակության կողմից շարուանակական նվաստացումներն ու բռնությունները, ոստիկանության կողմից գործերի շարունակակն կարճումները, ընտանիքի անդամների և հարևանների կողմից բռնությունը և խտրականությունը և մի շարք այլ խնդիրներ որոնք ազդում են տրանսգենդեր համայնքի անդամների մտավոր և հոգեկան առողջության վրա։

Մինչ այժմ կանոնակարգված չէ հորմոնալ թերապիան, չկան համապատասխան մասնագետներ (ներտազատաբան, վիրաբույժ և այլն) ովքեր վերահսկողություն կսահմանեն տրանսեքսուալ անձանց առողջական վիճակի վրա, որոնք անցել կամ անցնում են հորմոնալ թերապիայի համապատասխան կուրս։

Սեռափոխություն կատարած անձիք հաճախակի կարիք են ունենում անցնել պարբերաբար բուժզննություն, սակայն ՀՀ-ում չկան համապատասխան մասնագետներ, այս ամենը հանգեցնում է մի շարք մտավոր առողջության խնդիրների, հետագայում պատճառելով անդառնալի հետևանքներ։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, կարևորելով Տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց մտավոր և հոգեկան առողջությունը, միևնույն ժամանակ ձգտելով նվազեցնել խարանը և խտրականությունը նրանց նկատմամբ ու ապահովել անդորրը համայնքի անդամների ընտանիքում, մեկ տարվա ընթացում հոգեբանական աջակցություն է տրամադրել շուրջ 259 անձանց։

Հոկտեմբերի 10, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին