EN
>

Սոցիալական հոլովակի պատրաստման մրցույթ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է «Ապատեղեկատվությունը խոսքի ազատություն չէ» խորագրով սոցիալական հոլովակի պատրաստման մրցույթ։

Մրցույթի պայմաններ՝
✅ նկարահանել 3-4 րոպե տևողությամբ սոցիալական հոլովակ՝ տեսախցիկով /հնարավորինս բարձր որակի/, հոլովակը նկարել հորիզոնական ֆորմատով,
✅ ներգրավել 5-6 տրանսգենդեր անձանց հոլովակի նկարահանման գործընթացում և նրանց տրամադրել համապատասխան բովանդակությամբ տեքստը,
✅ գրել հոլովակի համառոտ նկարագիրը՝ մինչև 500 բառի սահմանում,
✅ երիրականացնել մոնտաժային աշխատանքներ:
 
Պահանջվող որակավորումներ՝
✅ տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն,
✅ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
✅ մոնտաժման ծրագրերի իմացություն,
✅ գենդերազգայուն և խտրականությունից զերծ վերաբերմունք:
 
Վերջնաժամկետ՝
⏰ Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com  էլ․ հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը՝ վերնագրում նշելով «Տեսանյութ նկարահանող»:
Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:Մրցույթի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել
📩 rightsidengo@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 011 880 770 հեռախոսահամարին։

 
Օգոստոս 23, 2022 Հայաստան, Երևան
 
 
 
 
 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին