EN
>

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՐՄՈՆԱԹԵՐԱՊԻԱ ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն, կարևորելով տրանսգենդեր համայնքի առողջությունը, որը տարիներ շարունակ մատնվել է անուշադրության, 18 տրանսսեքսուալ անձանց տրամադրեց ներզատաբանի անվճար ծառայություններ և դեղորայք։ Մոբիլիզացված ռեսուրսների շնորհիվ, ազգությամբ ուկրաինացի ներզատաբանի խորհրդատվությամբ՝ շահառուներն անցան թվով 40 տեսակի պարտադիր հետազոտություններ, որոնք կատարվեցին տեղական ախտորոշիչ լաբորատորիաներից մեկում։ Արդյունքներն ամփոփովեցին ուկրաինացի ներզատաբանի կողմից անհատական 40 րոպեանոց առցանց խորքային խորհրդատվության միջոցով, նշանակվեց համապատասխան բուժում կամ բուժման շտկում։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների ծախսերի փոխհատուցումն իր վրա է վերցրել «Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն Արևելյան գործընկերության երկրների՝ «Եվրոպական միության COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության  ծրագրի» շրջանակներում Եվրոպական միության, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի, AFEW ինթերնեյշնլի ֆինանսական աջակցությամբ։

Տեղեկացնենք՝ տրանսսեքսուալության դեպքում հորմոնալ թերապիան հորմոնների փոխարինող թերապիա է, որի նպատակն է փոխել տրանս անձնանց սեռային հատկանիշները՝ արականից իգականի կամ հակառակը: Այն իրականացվում է հորմոնալ դեղեր ընդունելու միջոցով: Տրանսսեքսուալ անձանց համար հորմոնների փոխարինող թերապիան սովորաբար տևում է ողջ կյանքի ընթացքում: 

Հայաստանում գրանցված հորոմոնալ դեղերն ազատ վաճառքի են, համարվում են հակաբեղմնավորիչներ և նախատեսված չեն որպես հիմանական դեղամիջոց հորմոնների փոխարինման թերապիայի համար։ ՀՀ-ում մասնագիտացված ներզատաբանի բացակայության արդյունքում, տրանսսեքսուալ անձիք մեծամասամբ ինքաբուժությամբ են կարգավորում իրենց առողջական խնդիրները։  «Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն պարբերաբար ստանում է ահազանգեր ինքաբուժությամբ զբաղվող տրանսսեքսուալ անձանց առողջական վիճակի վատթարացման մասին, քանի որ նշյալ դեղամիջոցներն ունեն բազմապիսի կողմնակի ազդեցություն՝ ընդհուպ հոգեկան առողջության վատթարացում։

Հիշեցնենք՝ «Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն արդեն հինգ տարի է ակտիվորեն ջատագովում է Հայաստանում հորմոնների փոխարինման թերապիայի և սեռափոխման վիրահատության բժշկական ուղեցույցների ընդունման անհրաժեշտության համար։ «Իրավունքի Կողմ» ԻՀԿ առողջապահական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ և նպատակ են հետապնդում  կանխել տրանսսեքսուալ անձանց շրջանում սխալ դեղերի օգտագործումը, ստեղծել հասանելի առողջապահական որակյալ ծառայություններ, իրազեկել հորմոնաթերապիայի և սեռափոխության գործընթացի մասին տրանսսեքսուալ անձանց, ուղղորդել անհրաժեշտ մասնագետների մոտ և տրամդրել աջակցություն։ Փաստենք նաև, որ բոլոր տրանսգենդեր անձանց մոտ հայտանաբերվել են բարդություններ՝ հետևողական մոտեցման բացակայության պատճառով։ 

Հավելենք՝ մինչ այժմ ՀՀ Առողջապահության նախարարությունը չի ձեռնարկել և ոչ մի անհրաժեշտ քայլ՝ տրանս անձանց որակյալ և մասնագիտական ոռողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար։ Իսկ սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունները կլինեն արդյո՞ք ընդգրկված հայեցակարգային համապարփակ առողջապահական ապահովագրության մեջ, շարունակում է մնալ չլուսաբանված

#AddressingTransNeeds, #AFEWRSCooperation

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին