EN
>

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՐՄՈՆԱԹԵՐԱՊԻԱ ԱՆՑՆՈՂ ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասրակական կազմակերպությունը պաշտոնական հարցում էր ուղղարկել ՀՀ առողջապահության նախարարություն պարզելու՝ արդյո՞ք տրանսսեքսուալ անձինք, որոնք անցնում են հորմոնաթերապիա, կարող են պատվաստվել ՔՈՎԻԴ-19-ի դեմ, և ինչպիսի՞ կողմնակի ազդեցություն կարող է պատվաստանյութն ունենալ:

Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է.

«Ի պատասխան Ձեր 06.09.2021 թվականի հարցման, տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացն այդ թվում՝ պատվաստումների հակացուցումները, կանոնակարգվում և վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N21-Ն հրամանի պահանջների:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքերում:

Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Միաժամանակ, Ձեր նշած տրանսսեքսուալ անձինք, ովքեր ստանում են հորմոնոթերապիա, պատվաստման հակացուցում չէ։ Նրանք կարող են պատվաստում ստանալ պահպանողական թերապիայի ներքո, այսինքն առանց ընդհատելու դեղի օգտագործումը»։

Տրանսգենդեր համայնքի բոլոր ներկայացուցիչներին խորհուրդ ենք տալիս պատվաստվել, քանի որ պատվաստումը կարող է օգնել մեզ խուսափել տարատեսակ բարդացումներից, պաշտպանել մեզ և մեր ընտանիքի անդամներին։

Հարգանքներով՝

ԻԿ ԻՀԿ թիմ

Սեպտեմբերի 17,2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին