EN
>

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն Արագ արձագանքման ֆոնդի ֆինանսական աջակցությամբ առաջին անգամ իրականացնում է բնապահպանական ծրագիր, որի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում բնակվող ԼԲՏԻՔ երիտասարդների իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության տարատեսակ ազդեցությունների, գենդերային դերերի և գենդերային արդարության խթանման գործում նրանց ակտիվ մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ։

Կլիմայի փոփոխությունը մեծացնում է գենդերային անհավասարությունը և բացասական ազդեցություն է ունենում ԼԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչների սոցիալական և քաղաքական իրավունքների վրա, շատ դեպքերում համայնքի անդամներն ավելի խոցելի են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հանդեպ, քանի որ հավասարապես ներկայացված չեն և ներգրավված չեն կլիմայի և գենդերային արդարության վերաբերյալ քննարկումների և որոշումների կայացման գործընթացներում։

Սույն ծրագրի միջոցով նպաստելու ենք ԼԲՏԻՔ անձանց՝ կլիմայական ակտիվիզմի մեջ ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, համայնքի անդամները՝ ՀԿ անձնակազմի աջակցությամբ, ներառվելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում՝ ձեռք բերելով գիտելիքներ իրենց իրավունքների վերաբերյալ և դրանք օգտագործելով գենդերային արդարադատության խթանման համար:

Ծրագրի ընթացքում նախատեսված է իրականացնել դասընթաց  20 ԼԲՏԻՔ երիտասարդների համար, որոնք հետագայում ՀՀ բոլոր մարզերում կազմակերպելու են էկո-արշավներ՝ ներառելով առնվազն մարզաբնակ 200 հասակակցի: Բացի այդ, ՀՀ 4 մարզերում իրականացվելու է ծառատունկ, տեղադրվելու են էկո աղբամաններ՝ աղբի տեսակավորման ավանդույթ ձևավորելու համար, 5 զբոսաշրջային տարածք մաքրվելու է աղբից: Այդ ամենի հետ մեկտեղ ներառականության վերաբերյալ սոցիալական տեսահոլովակ է նկարահանվելու և ԼԲՏԻՔ անձանց կողմից շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ձեռնարկ է մշակվելու, որը կխթանի համայնքի կլիմայական ակտիվիզմը գյուղական համայնքներում:

Դեկտեմբերի 12, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին