EN
>

ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր առջև նպատակ դնելով խթանել Հայաստանում Տրանսգենդեր անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը մարդու իրավունքների պաշտապանության ոլորտում 2020թ․-ի հուլիսի 20-24-ը իրականացրեց քառօրյա դասընթաց։ Դասընթացին մասնկացում էին 18-30 տարեկան 18 երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստներ, որոնք Հայաստանում պայքարում են Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ անձանց իրավունքների պաշտպանության համար։ Դասընթացի նպատակն էր հզորացնել և զարգացնել երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստների կարողությունները մարդու իրավունքների, շահերի պաշտապնության և ջատագովության ոլորտներում՝ նպաստելով Հայաստանում երիտասարդ տրանսգենդեր անձանց անվտանգությանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և բարեկեցությանը։

Դասընթացի մեկնարկին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ բացման խոսքով, կարևորեց Տրանսգենդեր երիտասարդների շրջանում կրթությունը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ներգրավվածության համար։ Լիլիթը ներկայացրեց կազմակերպության իրավապաշտպան և սոցիալական գործունեությունը Տրանգենդեր և սեքս աշխատող անձանց շրջանում։ Բացման խոսքում անդրադառնալով բոլոր մասնակիցներին, նշեց, որ խրախուսում է յուրաքանչյուր մասնակցի ակտիվիստական գործունեությունը և հավելեց, որ յուրաքանչյուրի իրավագիտակցության բարձրացումը կենսական նշանակություն ունի Հայաստանում զարգացած ու իրավունքահեն հասարակություն ձևավորելու գործընթացում։ Լիլիթ Մարտիրոսյանի բացման խոսքից հետո բոլոր մասնակիցները ծանոթացան, ապա սահմանեցին այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն դասընթացի ողջ ընթացքում։ Ծանոթությունից հետո մասնակիցները խոսեցին իրենց ակնկալիքներից ու վախերից։ Այս ամենին հաջորդեց փորձագետի հետ մասնակիցների ակտիվ քննարկումը մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, այնուհետև համագործակցության, ռեսուրսների հայթհայթման, խտրականության ու դրա պաշտպանված հիմքերի վերաբերյալ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց խտրականության այն պաշտպանված հիմքերին, որոնք Հայաստանում հաճախ են հանդիպում Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց նկատմամաբ։  Դասընթացի առաջին մասի ավարտին ինտերակտիվ մոտեցումների միջոցով մասնակիցները քննարկեցին և ներկայացրեցին իրենց ստացած գիտելիքները։

Դասընթացի ընթացքում քննարկվեցին ջատագովության ու կրթական արշավների թեմաները, որոնց շրջանակներում մասնակիցներին ներկայացրին, թե ինչ է ջատագովությունը, դրա մակարդակները, իրականացման և արշավների կազմակերպման մեթոդները և հարակից այլ հասկացություններ։ Փորձագետները խոսեցին ինչպես արշավների ընթացքում օգտագործել սոցիալական գովազդ, ինչպես Տրանգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց իրավունքների շուրջ ջատագովություն իրականացնելու համար ներգրավել աջակցող մարդկային ռեսուրսներ և բարձրաձայնել մարդու իրավուքնների խախտումները: Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրվածությունը թեմաների շուրջ՝ օրն անցավ բովանդակային քննարկումներով։

Այնուհետև մասնակիցների ակտիվ ներգրավմամբ քննարկում իրականացվեց Տրանսգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող համայնքի մոբիլիզացիայի վերաբերյալ։ Փորձագետները ներկայացրին, թե ինչպես պետք է ջատագովության գործընթացներում ներգրավել համայնքային նախաձեռնություններ, մասնագետներ և տարբեր այլ խմբեր։ Թեմաների շուրջ մասնակիցների հարցերը ստացան համապարփակ պատասխաններ։

Դասընթացի ընթացքում պրակտիկ ու թիմային առաջադրանքների միջոցով մասնակիցներն ակտիվ քննարկումներ ունեցան փորձագետների հետ՝ ընտանիքում սպառնալիքների ու ռիսկերի գնահատման վերաբերյալ։ Նույն հարցփերի շուրջ իրենց անհանգստությունների արտահայտեցին նաև դասընթացին մասնակցող Տրանգենդեր ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց ծնողները։ Փորձագետները ցույց տվեցին մի քանի մեթոդներ, որոնց ակտիվ օգտագործումը կարող է ընտանիքում ձևավորել համերաշխության միջավայր։ Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ, թե ինչպես պետք է վարվել սպառնալիքների հետ և խուսափել սեռական կողմնորոշվածության ու գենդերային ինքնության հիմքով պայմանավորված բռնություններից։ Քննարկեցին, թե ինչպես կարող են ընտանիքի անդամներին ներգրավել Տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց իրավունքների պաշտպանության շարժումներում։

Հաջորդեց Տրանգենդեր և սեքս աշխատող անձանց անհատական պատմությունների ներկայացումը։ Խոսում էին մասնակիցները, ներկայացնելով այն դժվարությունները, որոնք հանդիպել են կյանքի ընթացքում։ Յուրաքանչյուրը կիսվեց իր պատմությամբ և ծանոթացավ մյուսների պատմության հետ։ Անկեղծ զրույցում մասնակիցները պատմեցին իրենց ուղղված մի շարք բռնությունների, խտրականության, ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին։ Այնուհետև խսելով ինքնապաշտպանությունից, երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստները կարևորեցին համախմբվածությունն ու Տրանսգենդեր համայնքի հզորացումը։  Զրույցն այնքան ոգեշնչող էր, որ Տրանսգենդեր և սեքս աշխատող երիտասարդ ակտիվիստները, նրանց ծնողները, նպատակադրված համախմբեցին իրենց գաղափարները հանուն իրավունքների պաշտպանության պայքարի։

Դասընթացի ավարտին «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստներին իր երախտագիտության խոսքը հղեց, ապա հանձնեց վկայականները և խրախուսեց երիտասարդ Տրանսգենդեր անձանց մասնակցությունը իրավունքների պաշտպանության, բարեկեցիկ ապագայի ձևավորման գործընթացներում։ Նա նշեց, թե որքան կարևոր է յուրաքանչյուր Տրանսգենդեր ակտիվիստի դերն ու ներդրումը պայքարող, իրազեկ երիտասարդ սերնդի ձևավորման, Հայաստանը իրավունքների երկիր դարձնելու գործում։

Երիտասարդ Տրանսգենդեր ակտիվիստները ցանկություն հայտնեցին խոսել դասընթացի թեմաների, ձևաչափի, կազմակերպման, ինչպես նաև իրենց զգացողությունների մասին, որոնք ունեցել են դասընթացի օրերին։

Մեջբերումներ մասնակիցների խոսքերից:

«Երբ մասնակիցները ներկայացնում էին իրենց կյանքի դժվարությունները, ես կրկին համոզվեցի, որ պետք է պայքարել Տրանսգենդեր անձանց իրավունքների համար։ Այս դասընթացի արդյունքում ես նոր հմտություններ ձեռք բերեցի իմ պայքարը շարունակելու համար» – տրանսգենդեր տտղամարդ, ակտիվիստ։

«Դասընթացի ձևաչափը շատ արդյունավետ էր, իսկ հանդիպումներն անցկացվում էին շատ ակտիվ: Ամեն ինչ հիանալի էր, հատկապես անձնակազմի մոտեցումը մասնակիցների նկատմամաբ։ Շատ անմոռաց պահեր ունեցանք։ Ես դասընթացից ինձ հետ վերցնում եմ մի շարք հիանալի հուշեր» – տրանսգենդեր կին, ակտիվիստ։

«Ես շատ գոհ եմ դասընթացից, քանի որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Շնորհակալություն ինտերակտիվ, ուսուցողական և հիանալի ժամանակ ապահովելու համար» -տրանսգենդեր ակտիվիստ։

«Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Իմ կարծիքով կազմակերպչական թիմն իր աշխատանքում չունեցավ ոչ մի թերացում: Սննդի և հյուրանոցի հարցում ոչ մի դիտողություն չունեմ՝ հասկանալով երկրի ներկայիս արտակարգ իրավիճակը» – տրանսգենդեր կին։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությանը բազմակողմ աջակցության և վստահության համար:

#LounderforTransYouth #TransGenderArmenia #EYFCOE #RightSideNGO

Հոկտեմբերի 20, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին