EN
>

Տրանսգենդեր անձը ստացավ նոր անձնագիր

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Նորա Պետրոսյանին նոր անվանափոխված անձնագիր ձեռք բերելու կապակցությամբ։

Ուրախ ենք տեղեկացնելու, որ  «Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի»  ֆինանսական աջակցությամբ  «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրանսգենդեր անձանց տրամադրվող իրավաբանական աջակցությության արդյունքում Նորա Պետրոսյանն  արդեն  իսկ կարող է հանդես գալ իր գենդերային ինքնությանը և արտահայտմանը համահունչ նոր անվանափոխված անձնագրային անունով։

 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը   շնորհակալություն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը կից Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալությանը (ՔԿԱԳ) բարեխիղճ աշխատանքի համար։ ՔԿԱԳ-ի հետ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  աշխատում է 2016թ․-ից և նրանց հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։ Եվ այժմ հնարավոր է կատարել անվանափոխություն առանց նախկինում պարտադիր համարվող անվանափոխվող անձի տրանսգենդեր լինելը փաստող 3  անձանց վկայության և  պարտադիր հոգեբանական եզրակացության։

 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լինելով Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին գործող տրանսգենդեր կազմակերպությունը, շարունակելու է աջակցել տրանսգենդեր անձանց լուծելու իրենց առաջ ծառացած խնդիրները։

Դեկտեմբերի 24, 2018 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին