EN
>

ԵՐԵՔ ՀԱՅ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿԱՆԱՆՑ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵԳԻՊՏՈՍ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ «ԱՐԱԿԱՆ» ՆՇՈՒՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

«Իրավունքի կողմ» ԻՀԿ ս.թ. փետրվարի 22-ին ազգությամբ և  քաղաքացիությամբ հայ երեք տրանս կանանցից  ստացել է դիմում, որ նրանց մուտքը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն արգելվել է եգիպտացի սահմանապահների կողմից, խնդրել որպիսի կազմակերպությունը օժանդակի անհարկի արգելքը վերացնելու գործում և օգնի վերադարձնել տուրիստական գործակալությանը վճարած ծախսերը։ 

Ս.Թ. Փետրվար ամսին երեք տրանսգենդեր կանայք երկու տարբեր տուրիստական գործակալություններից հանգստի նպատակով ձեռք են բերում տուրիստական տասնչորսօրյա փաթեթներ դեպի Եգիպտոս՝ Շառմ էլ Շեյխ։ Փետրվարի 19-ին ժամանելով  Շառմ էլ Շեյխ՝ օդանավակայանի անցակետում վեց ժամ սպասելուց հետո տեղեկացվել են, որ երեքն էլ չեն կարող երկիր մտնել, քանի որ անձնագրում նշված է, որ «տղամարդ են, կարող են մուտք գործել երկիր միայն անձնագրում սեռի մասին նշումն իգական դարձնելուց հետո»։ Տեղեկացնենք, որ տրանսգենդեր կանայք մեկնել են եգիպտոս՝ նախապես խորհրդակցելով տուրիստական գործակալության հետ և ՀՀ վավեր անձնագրերում թարմացված լուսանկարներով։ 

Սահամանապահները, նշելով, որ «Կահիրեում գտնվող անվտանգության ծառայության գլխամասը արգելել է նրանց մուտքը», վերցրել են անձնագրերը, մեկուսացրել նրանց օդանավակայանի չաշխատող փակ սրճարաններից մեկում, զրկել կապի միջոցներից, չեն տրամադրել սնունդ և ջուր՝ տեղեկացնելով, որ նրանք կմեկնեն Հայաստան միայն տասնչորս օր անց, իրենց կողմից նախապես գնված չվերթով։ Հավելենք, որ անձնագրերում չի կատարվել մուտքի և ելքի կնիքի նշում, ինչպես նաև չի տրվել արտաքսման հրաման։ Տրանսգենդեր կանայք, երեք օր պարբերաբար մաքրուհիներին վճարել են քսանական ԱՄՆ դոլլար ջրի և չիփսերի համար, ինչով էլ կարողացել են հոգեբանական ծանր ճնշվածության և վախի պայմաններում գոյատևել։ Հասկանալով, որ այլ ելք չկա՝   սահմանապահներին առձեռն վճարել են երեք հարյուր ԱՄՆ դոլլար, որպիսի նրանց ազատ արձակեն և հետ ուղարկեն մոտակա չվերթով Հայաստան։ Տրանսգենդեր անձիք կարողացել են ժամանել Երևան միայն փետրվարի 21-ի առավոտյան։

Միջազգային մամուլում սահամանակետերում տրանսգենդեր անձանց ունեցած խնդիրների մասին նյութերը շատ են։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ նման խնդիրները հիմք են ծառայում  կոռուպցիայի կամ մարդկանց թրաֆիքինգի։ 

«Լուծման տարբերակներից մեկն անձնագրերում սեռի մասին նշումից հրաժարվելն է, քանի որ որևէ հիմք չկա, որ օտար երկիրը տվյալներ հավաքի օտարազգի անձանց գենդերային ինքնության մասին կամ ՀՀ-ում սեռի մասին նշումը պետք է կատարվի առանց ստերիլիզացման պայմանների՝ անձի ինքորոշման սկզբունքով»,- նշում է «Իրավունքի կողմ» ԻՀԿ փաստաբանը։ 

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն պարզաբանումներ ստանալու վերաբերյալ դիմել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն։ Հավելենք, որ գործակալություններից մեկն արդեն փոխհատուցել  է մեկ անձի ծախսերը։ 

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հորդորում է տրանս անձանց, նմատանատիպ խնդիրներից խուսափելու համար, չեղարկել պլանավորած այցերը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, քանի դեռ պարզաբանում չի տրվել ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանությունից ՀՀ քաղաքացի տրանսգենդեր անձանց մուտքի հնարավորության վերաբերյալ։ Բոլոր նման իրավիճակներում հայտված տրանսգենդեր անձանց, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ ենք տալիս հրատապորեն կապվել մեզ հետ առցանց և ապա նոր ՀՀ դեսպանատուն։

Փետրվարի 23,2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին