EN
>

Իրականացվեց «Եկեք ընդունենք» կլոր սեղան-քննարկումը

Սույն թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին ԶԼՄ ներկայացուցիչներ, բլոգերներ, մեդիա հարթակներում ԼԳԲՏԻ անձանց տեսանելությունը բարձրացնող անձինք, ՏՐԱՆՍ ԼԳԲԻ ակտիվիստներ և ծնողներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։

Հանդիպման նպատակն էր համագործակցության ուղիներ ստեղծել ներկաների միջև՝ նվազեցնելու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լայնորեն տարածվող ատելության խոսքը ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ:

Հանդիպման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ կազմակերպության նախագահ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը, խոսելով ՀՀ մեդիայում լայն տարածում գտած ատելության կոչերի, հակագենդերային հռետորաբանության և համայնքի ներկայացուցիչների կյանքի որակի վրա այդ ամենի ազդեցության մասին։  

Օրենքների բացակայությունը, ոստիկանության կողմից գործերի կարճումները, ընդիմադիր գործիչների կողմից ԼԳԲՏԻ անձանց թիրախավորումը ազդում են անապահովության մթնոլորտի ձևավորմանը։

Կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանն իր ելույթում առանձնացրեց կազմակերպության կողմից իրականացվող իրավական գործերը, որոնք արտացոլում են համայնքի նկատմամբ խտրականության, ատելության կոչերի, հարձակման դեպքերի աճը։

Տրանսգենդեր ակտիվիստները խոսեցին սոցիալական մեդիայում իրենց ակտիվիզմի, համայնքի նկատմամբ ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված իրենց գործունեության մասին։

Ակտիվիստ, բլոգեր Կուկա Կասյանը պատմեց իր նկատմամբ շարունակվող ատելության կոչերի, անձնական նամակներով սպառնալիքներ ստանալու մասին և առաջարկեց միասին պայքարել սուտ տեղեկատվության դեմ։

Ներկայացվեցին վերջին ամիսներին հանրային գործիչների, լրատվական կայքերի կողմից ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ անհիմն, կեղծ այն տեղեկությունները, որոնց հաջորդել է հասրակության կողմից տարատեսակ ատելությամբ և սպառանլիքներով լի մեկնաբանությունները։

  

Հանդիպումն իրականացվել է «Հայաստանում հակագենդերային և հակատրանս հռետորաբանության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում՝ ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ:

Մայիս 25, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին