EN
>

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄ՝ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Իրավունքի կողմ իրավպաշտպան ՀԿ-ն սույն թվականի մարտ ամսին իրականացրեց «Քաղաքացիական ակտիվիզմ՝ հանուն ընդհանուր արժեքների» եռօրյա արտագնա դասընթաց քսան ՏՐԱՆՍ ԼԲԻՔ անձանց և նրանց ծնողների համար:

Եռօրյա դասընթացի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Տրանսգենդեր անձանց ներգրավվածությունը ակտիվիզմի մեջ, կանայք հանուն խաղաղության, տրանսգենդեր անձանց անվտանգությունը, ինքնախնամքը և բարօրությունը, ներաձնային կոնֆլիկտների հաղթահարումը, հանրային արշավները, խարանն և  խտրականությունը, ատելության խոսքը սոցիալական հարթակներում և այլն:

Դասընթացը մեկնարկեց Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը, ով հանդես եկավ բացման խոսքով, կարևորելով վերջին տարիների ընթացքում տրանսգենդեր անձանց ներգրավվածությունը քաղաքացիական ակտիվիզմի մեջ, որը շատ ողջունելի քայլ է, շնորհակալություն հայտնեց բոլոր այն ակտիվիստներին, որոնք առաջնագծում պայքարում են հանուն մարդու իրավունքների, ազատությունների և ընդհանուր արժեքների՝ ճանապարհ հարթելով ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց համար, որոնք դեռևս ճնշված են հասարակության և ընտանիքի անդամների կողմից և ապրում են՝ թաքցնելով իրենց գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշվածությունը:

Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, կառավարման կարգը, նպատակները և առաքելությունը, հավելեց, որ Իրավունքի կողմ ՀԿ-ի համայնքային կենտրոնը միշտ պատրաստ է ընդհունել ՀՀ-ում և աշխարհում բոլոր տրանսգենդեր ԼԳԲԻՔ

սեքս աշխատող համայնքների յուրաքանչյուր անդամին և նրանց ծնողներին՝ տրամադրելով հոգեբանական, իրավական, սոցիալական և մի շարք ծառայություններ, որոնք կուժեղացնեն և  կապահովեն նրանց անվտանգությունը և բարօրությունը:

Դասընթացի առաջին օրը մասնակիցները սովորեցին, թե ինչ է ակտիվիզմը, ակտիվիզմը եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում, ակտիվիզմի իրավիճակը ՀՀ-ում և ինչ հեռանկարներ ու սպասելիքներ կան ՀՀ-ում:

Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց ինչպես ակտիվիզմի ընթացքում իրականացնել ջատագովություն և շահերի պաշտպանություն, դասընթացի մասնակիցները ուսումնասիրեցին ակտիվիզմի իրավիճակը Եվրոպական մի շարք երկրներում,  ինչ ընթացք ունի այն և որ փուլում է գնտվում, մասնակիցները սովորեցին կիրառել ակտիվիզմի միջազգային լավագույն մոդելները, ապա, համեմատելով ՀՀ-ում ակտիվիզմի իրավիճակի հետ, կարևորեցին, որ այլևս չեն վախենալու հանրային արշավների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնել, քանի որ տարիներ շարունակ ենթարկվում են խարանի ու խտրականության հասարակության ընտանիքի անդամների, կրթական հաստատությունների կողմից, այնուհետև, մասնակիցները բաժանվելով թիմերի, գործնական աշխատանքներ իրականացրին «Տրանս ԼԲԻՔ անձանց ակտիվիզմի իրավիճակը ՀՀ-ում» թեմայով և ներկայացրին կատարված աշխատանքները:

Դասընթացի երկրորդ օրը շարունակելով քննարկումները՝ մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ տրանսգենդեր անձանց անվտանգության, ինքնախնամքի և բարօրության վերաբերյալ: Հաշվի առնելով ՀՀ-ում հասարակության կողմից պարբերաբար բռնությունները ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԼԲԻՔ և ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ անձանց նկատմամբ՝ Լիլիթ Մարտիրոսյանը կարևորեց յուրաքանչյուրի անհատական անվտանգությունը, պաշտպանվածությունը և բարօրությունը և նոր մանրամասն գիտելիքներ տվեց անվտանգության վերաբերյալ:

Բոլոր մասնակիցներին շատ հետաքրքիր էր դասընթացը, քանի որ բոլորն անհատական խնդիրներ ունեին իրենց անվտանգության ու բարօրության հետ կապված, նրանք պատմեցին իրենց անհատական պատմությունները և սպառիչ պատասխններ ստացան, թե ինչպես հոգ տանել իրենց և շրջապատի, իրենց մտավոր առողջության մասին:

Դասընթացի երկրորդ կեսին մասնակիցները սկսեցին յուրաքանչյուրը իր համար պատրաստել անվտանգության քարտեզներ՝ ձեռք բերած գիտելիքների հիման վրա, ապա յուրաքանչյուրը ներկայացրեց, թե առօրյայում, և թե կյանքում ինչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի լինեն պաշտպանված:

Օրվա ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը հիշեցրեց նաև, որ շատ կարևոր է հոգ տանել մտավոր առողջության մասին և տեղեկացրեց, որ ովքեր ունեն հոգեբանի կարիք, Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն անվճար տրամադրում է հոգեբանի աջակցություն, որը շատ կարևոր է բոլոր ակտիվիստների համար, ինչպես նաև առաջարկեց մասնակցնել ՏՐԱՆՍ ճամբարներին՝ նոր գիտելիքներ և հնարավորություններ ստանալու համար:

Դասընթացի երրորդ օրը մասնակիցները, բաժանվելով երկու խմբերի, ներկայացրին և ամփոփեցին նախորդ երկու օրերի թեմաները, կիսվեցին իրենց ստացած նոր գիտելիքներով, այնուհետև դասընթացավարը կազմակերպեց  խարան և  խտրականություն, ատելության խոսքը սոցիալական հարթակներում պանելային քննարկումներ, որտեղ տրանսգենդեր Սեքս աշխատող անձինք ներկայացրին իրենց անհատական պատմությունները փորձելով լուծումներ ստանալ. մասնավորապես քննարկվեց բռնությունները ընտանիքի անդամների, բարեկամների կողմից իրենց գենդերային ինքնության հիմքով,  բռնությունների մասին խոսեցին համալսարանում սովորող ուսանողները, որոնք ստիպված են սովորում, որպեսզի ստանան մասնագիտական գիտելիքներ, սակայն իրենց արտաքին տեսքի ու գենդերային ինքնության պատճառով ամեն օր ենթարկվում են ծաղրանքների և հալածանքների:

Տրանսգենդեր անձինք ներկայացրին ատելության խոսքը սոցիալական հարթակներում իրենց սեռական կողմնորոշվածություն և գենդերային ինքնությունության հիմքով, ավելացնելով, որ բազմիցս դիմել են ոստիկանություն, սակայն իրենց դիմումները կարճվել են կամ ընթացք չեն ստացել:

Կազմակերպության փաստաբանն ավելացրեց, որ միշտ պարտրաստ է լսել յուրաքանչյուրի խնդիրները և նրանց լուծումներ տալ թե՛ ոստիկանության բաժանմունքներում, թե՛ դատական տարբեր ատյաններում, ապա հավելեց, որ ոչ մի բանից չվախենան և պաշտպանեն իրենց իրավունքները և շահերը:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներից և ֆինանսավորողներից, առաջարկեցին, որպեսզի էլ ավելի հաճախակի կազմակերպվի նմանատիպ միջոցառումների շարք:

Դասընթացի ավարտին Իրավունքի կողմ ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Տրանսգենդեր ԼԲԻՔ ակտիվիստներին և նրանց ծնողներին իր երախտագիտության խոսքը հղեց, հանձնեց վկայականները, ապա հավելեց, որ յուրաքանչյուրս պետք է պայքարենք մեր իրավունքների ու արժանապատիվ կյանքի համար՝ անվտանգ միջավայր ստեղծելով բոլորիս համար:

Մասնակիցներից մի քանիսը կիսվեցին դասընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով և զգացողութուններով.

«Անկեղծ ասեմ, տարիների ընթացքում դպրոցում այսքան գիտելիքներ չէի ստացել»: Տրանս կին ակտիվիստ

«Շնորհակալ եմ նման կրթություն տալու համար, կխնդրեմ, որ շարունակական բնույթ կրի նմանատիպ սեմինարները»: Սեքս աշխատող կին

«Դուք ինձ սովորացրիք լինել ուժեղ և պայքարել իմ և իմ համայնքի համար, ես ձեր ՀԿն շատ եմ սիրում»: Սեքս աշխատող կին

«Ես արդեն երրորդ անգամն եմ մասնակցում ու ամեն անգամ ստանում եմ նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ, շնորհակալ եմ ամեն ինչի համար»: Տրանս կին

«Ամեն ամգամ դիմել էի մասնակցելու ձեր կողմից կազմակերպված միջոցառումներին, բայց չէի ընտրվում, այս անգամ բախտս բերեց ու այնքան երջանիկ եմ, որ ինձ հետ տանում եմ շատ գիտելիքներ, նոր ընկերներ, նոր մոտեցումներ կյանքի նկատմամբ»: Հետերոսեքսուալ կին ակտիվիստ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությանը բազմակողմ աջակցության և վստահության համար:

Ապրիլի 9, 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին