EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՀԿ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

1․ Մ․ Օ․-ն  դիմել էր «Իրավունքի կողմ» ԻՀԿ, խնդրելով աջակցել ոստիկանության կողմից արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կանոնները ենթադրաբար խախտելու համար նշանակված տուգանքը վիճարկելու համար, որով նշանակվել էր տուգանք 100․000 ՀՀ դրամ, իսկ այնուհետև այն փոփոխվել էր և նշանակվել էր տուգանք 10․000 ՀՀ դրամ։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ փաստաբանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվեց հայցադիմում, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից Մ․Օ․-ի նկատմամբ նշանակված տուգանքը։

ՀՀ վարչական դատարանը, քննելով հայցը, 2020թ․ դեկտեմբերի 10 կայացրած վճռով որոշեց ամբողջությամբ բավարարել այն և անվավեր ճանաչվեց Մ․Օ․-ի նկատմամբ նշանակված տուգանքները։

2․ Տրանսգենդեր Ա․Ք․-ն 2019թ․ դիմել էր «Իրավունքի կողմ» ԻՀԿ և հայտնել, որ նույն թվականի հունվար և փետրվար ամիսներին մի անձ իրենից վերցրել էր 6․000․000 ՀՀ դրամ և հրաժարվում էր այն վերադարձնել։

Ուսումնասիրելով գործը և առկա ապացույցները՝ «Իրավունքի կողմ» ԻՀԿ փաստաբանի կողմից ներկայացվեց հայցադիմում, որպես անհիմն հարստացման գումար պահանջվում էր պարտավորեցնել բռնագանձել պարտքի գումարը և տոկոսները։

Մեկ տարի տևած դատական գործընթացից հետո Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ․ դեկտեմբերի 28-ին կայացրած վճռով բավարարեց ներկայացված հայցը և 6․000․000 ՀՀ դրամը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսները և այլ վնասները որոշվեց բռնագանձել Ա․ Կ․-ից հօգուտ Ա․Ք․-ի։

Հունվարի 14 .2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին