EN
>

ԵՌՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՀԿ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Աշխատակազմի, խորհրդի և ակտիվիստների «մասնագիտական այրումը» կանխարգելելու նպատակով՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն փետրվարին կազմակերպել էր եռօրյա արտագնա վերականգնողական միջոցառում՝ կազմակերպության՝ թվով ինը աշխատակիցների և խորհրդի անդամների համար։ Միջոցառումը ֆինանասավորվել էր «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա») և «Մարդու իրավունքների տուն Երևանի» (ՄԻՏ Երևան) կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։

 Միջոցառումը նպատակ էր հետապնդում խթանել ակտիվիստների և իրավապաշտպանների  ինքնախնամքի և հուզական ներդաշանակության կայունացումը՝ զբաղվելով յոգայով և ինքնախնամքով ապահովելով հանգիստ մթնոլորտում միջանձնային քննարկումների իրականացում հետևյալ թեմաներով՝

  • Ակտիվիստների հանգստի կազմակերպում՝ մասնագիտական այրման կանխարգելման նպատակով։
  • Հուզական, հոգեկան և հոգևոր հավասարակշռության և ներդաշնակության ապահովում։ 
  • Աշխատանքի և անձնական կյանքի սահմանների գծում։ 
  • Ազատ ժամանակի և հանգստի ճիշտ կառավարում։
  • Աշխատանքային պայմանների բարելավում և հստակեցում։
  • Մոտիվացիա և կենտրոնացում աշխատանքի և հանգստի վրա։
  • Ակտիվիստների մասնագիտական այրման կանխարգելման քաղաքականության վերաբերյալ քննարկում։ 

Նշենք, որ հիմնադրման օրվանից կազմակերպությունն աշխատում է գերծանրաբեռնված, կազմակերպության աշխատակիցները համայնքի խնդիրները հաճախ ընդունում են անձնական և անգամ հանգստի համար նախատեսված ժամանակը փորձում ծախսել դրանց լուծման վրա։ Հաշվի առնելով, որ կազմակերպությունը ներկայացնում է տրանս և սեքս աշխատող համայանքների շահերը՝ կազմակերպության ակտիվիստները հաճախ իրենք են հայտնվում խարանի և խտրականության թիրախում։ Ակտիվիստներից շատերի մոտ նկատվում էին հուզական անհավասարակշռության և նյարդային անկայուն վիճակ, ոմանք անգամ պարբերաբար այցելում էին բժիշկների և հոգեբանների։

Վերականգնողական այս միջոցառումը հնարավորություն ընձեռեց կազմակերպությանն առավել մոտիվացված շարունակել իր աշխատանքերը և նոր ուժերով առաջ մղել տարվա սկզբին հաստատված հնգամյա ռազմավարական և շահերի պաշտպանության պլանները։

Աշխատանքային ծանր, վտանգավոր և գերլարված իրավիճակով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում որոշվեց, որ նմանօրինակ կանխարգելիչ և վերականգողական միջոցառումներ պետք է կազմակերպվեն տարեկան 2 անգամ՝ հաշվի առնելով կազմակերպության առջև ծառացած խնդիրներն ու գերծանրաբեռնվածությունը։ «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հայտնում է իր երախտագիտությունն ԱՅՐԵՔՍ Եվրոպային (ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա») և Մարդու իրավունքների տուն Երևանին (ՄԻՏ Երևան,) Եվրոպական միության կողմից (ԵՄ) ֆինանսավորվող «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին նման աջակցություն ցուցաբերելու համար։

Այն հնարավորություն տվեց կազմակերպությանը վերանայելու և վերագնահատելու կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարումը, աշխատելաոճը, վերականգնվելու և լիարժեքորեն վերադառնալու աշխատանքի՝ նոր ձեռքբերումների և հաջողությունների համար՝ ի շահ սեքս աշխատողների, տրանս և ԼԳԲԻՔ համայնքի, ի շահ հավասարության և մարդու իրավունքների պաշտպանվածության։ 

Մարտի 04, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին