EN
>

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության շահառուներից մեկը ևս ստացավ արդեն իսկ անվանափոխված անձնագիր

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Ագնես Մալխասյանին՝ նոր անվանափոխված անձնագիր ձեռք բերելու կապակցությամբ։
   Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրանսգենդեր անձանց տրամադրվող իրավաբանական աջակցությության արդյունքում Ագնես Մալխասյանն արդեն իսկ կարող է հանդես գալ իր գենդերային ինքնությանը և արտահայտմանը համահունչ նոր անվանափոխված անձնագրային անունով։
 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը կից Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալությանը (ՔԿԱԳ) բարեխիղճ աշխատանքի համար։ ՔԿԱԳ-ի հետ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը աշխատում է 2016թ․-ից և նրանց հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։
 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը լինելով Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին գործող տրանսգենդեր կազմակերպությունը, շարունակելու է աջակցել տրանսգենդեր անձանց լուծելու իրենց առաջ ծառացած խնդիրները։
 
Դեկտեմբեր 5 , 2018 Հայաստան Երևան
 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին