EN
>

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դարձել է Եվրոպայում Սեքս աշխատողների Իրավունքների Միջազգային Կոմիտեի առաջին անդամը Հայաստանից

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դարձել է Եվրոպայում Սեքս աշխատողների Իրավունքների Միջազգային Կոմիտեի առաջին անդամը Հայաստանից, որպես միակ համայնքահեն տրանսգենդեր և սեքս աշխատողների իրավապաշտպան ՀԿ: Եվրոպայում Սեքս աշխատողների Իրավունքների Միջազգային Կոմիտեն ներառում է 102 կազմակերպություն Արևմտյան, Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 32 երկրներից:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հուսով է, որ Եվրոպայում Սեքս աշխատողների Իրավունքների Միջազգային Կոմիտեի հետ համագործակցությունը, ինչպես նաև սեքս աշխատողների և տրանսգենդեր անձանց համար մարդու իրավունքների հավասարության զարգացումը կփոխեն տրանսգենդերների և սեքս աշխատողների հանդեպ վերաբերմունքը՝ հիմնվելով բոլոր մարդկանց համար արդարության սկզբունքի հիման վրա:
Դեկտեմբերի, 5, 2018 Հայաստան Յերևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին