EN
>

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ – SWAN-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Հարգելի՛ գործընկերեներ, ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ և ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ համայնք,

Ուրախ ենք ձեզ հետ կիսվել այս հրաշալի նորությամբ:

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի (SWAN) կառավարման խորհրդի անդամ:

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով տրանս անձանց և սեքս աշխատողների շահերի պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը ՀՀ-ում և տարածաշրջանում, կարևորում է սեքս աշխատողների ներգրավածությունը կյանքի բոլոր ոլորտներում ՝ կանխելով սեքս աշխատողների նկատմամբ խարանը և խտրականությունը, ապահովելով նրանց համար անվտանգ և բարեկեցիկ միջավայր:

Լիլիթ Մարտիրոսյանը բազմիցս է տեղական և միջազգային մակարդակներում բարձրաձայնել սեքս աշխատողների նկատմամբ շարունակվող անմարդկային վերաբերմունքի, խարանի և խտրականության դեպքերը. այս հարթակը ևս մեկ հնարավորություն է պայքարելու սեքս աշխատողների իրավունքների լիարժեք կիրարկման համար:

Հայաստանում դեռևս լուծված չեն բազում խնդիրներ սեքս աշխատող անձանց համար, մասնավորապես ՝

  • Սեքս աշխատանքն անօրինական է:
  • Սեքս աշխատողները տուգանվում են:
  • Սեքս աշխատողները ենթարկվում են բռնության:
  • Սեքս աշխատողները ենթարկվում են խարանի և խտրականության:
  • Սեքս աշխատողները ենթարկվում են հալածանքի և ծաղրանքի:
  • Ոստիկանության կողմից բազմից հրապարակվում են նկարներ և հոլովակներ, որը վտանգում է նրանց անվտանգությունը:
  • Սեքս աշխատողները հասարակության կողմից անտեսված և արհամարհված են:

Լիլիթ Մարտիրոսյանը, լինելով SWAN-ի կառավարման խորհրդի անդամ, անելու է անհնարինը օգնելու SWAN-ի ողջ թիմին կառուցել անվտանգ և բարեկեցիկ կյանք սեքս աշխատող անձանց համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

#ՍԵՔՍ_ԱՇԽԱՏԱՆՔԸ_ԱՇԽԱՏԱՆՔ_Է #ԻՄ_ՄԱՐՄԻՆԸ_ԻՄ_ԻՐԱՎՈՒՆՔՆ_Է #ԵՍ_ԵՄ_ՏԵՐԸ_ԻՄ_ՄԱՐՄՆԻ

Ապրիլի 8, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին