EN
>

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ILGA-EUROPE-Ի ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

2019 թ.հոկտեմբերի 23-26-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ ILGA-Europe-ի (European region of the International Lesbian, Gay, Bisexual, Trans and Intersex Association) տարեկան ժողովը, որին մասնակցում էր նաև «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։
Աշխատաժողովի ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է մի քանի հանդիպումների ու քննարկումների՝ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ԼԳԲՏԻ համայնքի իրավիճակի վերաբերյալ։
Տիկին Մարտիրոսյանը մի քանի այլ խոսնակների հետ վարել է իրավապաշտպանների անվտանգության թեմայով քննարկում։ Քննարկման ընթացքում ցուցադրվել է Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ելույթի տեսագրությունը, որն էլ մեծ արձագանքի է արժանացել․ մասնակիցները մասնավորապես հետաքրքրված էին ստեղծված իրավիճակի շուրջ պետական մարմինների արձագանքով և Լիլիթ Մարտիրոսյանի անվտանգությամբ։ Լիլիթը պատմել է, որ իր ԱԺ ելույթից հետո ազգայանակնների և այլ տրանսֆոբ խմբավորումների ցույցերի, առցանց հարթակում ատելության կոչերի ու մահվան սպառնալիքների հետևանքով, ընտանիքի և աշխատակիցների հետ ստիպվածվ է եղել ժամանակավորապես լքել երկիրը։ Այնուհետ քննարկման մասնակիցներն իրենց երախտիքի խոսքն են հայտնել Լիլիթ Մարտիրոսյանին կատարած ահռելի աշխատանքի համար և քաջալերել են շարունակել գործունեությունն ու չընկրկել ոչ մի խոչընդոտի առջև։
Լիլիթը կիսվել է «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձով, թե ինչպես մոբիլիզացնել մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները՝ ՀԿ-ի և իրավապաշտպան անհատի անվտանգությունն ապահովելու համար։ Լիլիթը կարևորել է անվտանգության քաղաքականություններ ունենալը, որպես կարևորագույն հանգամանք իրավապաշտպանների գործունեության արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգենրը նվազեցնելու համար։
Մեկ այլ հանդիպում նվիրված էր ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ ատելության և բռնության հաղորդման, դեպքերի հավաքագրման և մշտադիտարկման մեթոդների վերաբերյալ քննարկմանը, որի ժամանակ բարձրացվել է ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ ատելության նվազեցման վերաբերյալ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքացիական հասարակության փորձը, ներառյալ համայնքային և միջոլորտային գործընկերությունների ձևավորումը: Այս քննարկումը դրական է անդրադառնալու նաև տարածաշրջանային նախաձեռնությունների («Տրանսգենդեր անձանց սպանության մշտադիտարկում», «ՊրոՏրանս», «ՅՈւՆԻՖՈՐՄ», «Անվանի՛ր դա ատելություն») զարգացման վրա:
Լիլիթ Մարտիրոսյանը ILGA-Europe-ի տարեկան ժողովից վերադարձել է նոր գաղափարներով և նոր ծանոթություններով, որոնք անչափ կարևոր են «Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ի գործունեության և Հայաստանում Տրանսգենդեր համայնքի իրավապաշտպանության հետագա զարգացման համար։
Նոյեմբերի 1, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին