EN
>

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2019թ․-ի ապրիլի 5-ին պատմության մեջ առաջին անգամ ՀՀ խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր կին։
Սա նախադեպային էր Հայաստանի պատմության մեջ և իհարկե չէր կարող մնալ անարձագանք։
Հանրության արձագանքը խիստ տարբեր էր և լայնամասշտաբ։ Դրանց մեջ նաև տեղ գտան շատ վիրավորական մեկնաբանություններ ու հայտարարություններ տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին, ով հանդիսանում է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը, իրավապաշտպան է և Հայաստանի պատմության մեջ առաջին Տրանս կինն, ով ունեցավ բավական համարձակություն  զբաղվելու իրավապաշտպան գործունեությամբ, բարձրացնելով տրանսգենդեր անձանց խնդիրները։
Խորհրդարանում ունեցած ելույթից հետո Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին հնչեցին հազարավոր վիրավորական հայտարարություններ, նրան սպառնացին խոշտանգել և սպանել, պարզեցին և հրապարակեցին նրա անձնական տվյալները և տան հասցեն, հետապնդեցին և բազմաթիվ այլ հանցավոր գործունեություն ծավալեցին նրա ու ԻԿՀԿ այլ աշխատակիցների նկատմամաբ՝ ատելության և խտրականության հիմքով։ 
Նմանօրինակ մի դեպք էր irates.am կայքում տեղ գտած մի հրապարակում, որտեղ Լիլիթ Մարտիրոսյանին անվանել էին «այլասերված», այս անգամ Լիլիթ Մարտիրոսյանը որոշեց անպատասխան չթողնել այս քայլն ու 2019թ․-ի մայիսին դիմեց դատարան վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում տրամադրելու պահանջով։
Դատարանը որոշեց ապացուցման բեռը բաշխել կողմերի միջև։ Այսպիսով կողմերն ունեն մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը ժամանակ բավարար ապացույցներ ներկայացնելու համար. նիստը նշանակված է սույն թվականի նոյեմբերի 5-ին:
Հետագա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեր պաշտոնական կայքին և սոցցանցերի մեր էջերին:
Հոկտեմբերի 15, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին