EN
>

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանը, ով հանդիսանում է “Իրավունքի կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը, 2019թ․ ապրիլի 5-ին ելույթ է ունեցել ՀՀ ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներում։ Նրա ելույթից հետո, բազմաթիվ անձինք  սկսեցին ատելության խոսքի հանրային դրսևորումները և սպանության ապառնալիքները Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ, նշելով, որ նա տրանսգենդեր է և իրավունք չունի ելույթ ունենալ ՀՀ ազգային ժողովում։

Լիլիթ Մարտիրոսյանը 06․04․2019թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին ներկայացրել է հաղորդում, որ իր կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովում ելույթից հետո «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի առաքիչը համացանցում իր ֆեյսբուքյան էջի միջոցով անօրինական կերպով հրապարակել է իր անձնական տվյալները, այն է՝ իր բնակավայրի հասցեն: Մասնավորապես, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի առաքիչը, ով Լիլիթ Մարտիրոսյանի պատվերով սնունդ էր առաքել վերջինիս, տեսնելով, որ սնունդ պատվիրողը Լիլիթ Մարտիրոսյանն է, հրապարակել էր վերջինիս հասցեն իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև բոլոր ցանկացողներին պատրաստակամություն էր հայտնել տրամադրել Լիլիթ Մարտիրոսյանի հեռախոսի համարը։  Միաժամանակ նույն օրը, Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է տվել, որ «Արծիվ 30 Արարատ մահապարտ» խումբ անվանումով անձնակազմի անդամի կողմից ստացել է սպանության և բռնության սպառնալիքներ, որը հրապարկվել է տեսանյութի միջոցով: Մասնավորապես սպառնալիքներ հնչեցնող անձը իր տեսանյութում, որը հասանելի է յութուբ կայքում։

https://www.youtube.com/watch?v=0JFm45dPuLw&feature=youtu.be&fbclid=IwAR3Hq9buu7Ne6mhXTe-WrRSmDfTaGH4Uz8P05sEW42NzzkWv3_H0cTaFyY0)

տեղադրված տեսանյութի 2․52 վայրկյանին սպառնում է սատկացնել նրան և իշխանություններին հորդորում է իրեն մարդասպան չսարքել։  ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանի կողմից 16.04.2019թ.-ին կայացվել է որոշում՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ բոլոր դատական ատյաններում, սակայն, այն մնացել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել վճռաբեկ բողոքը։

2020թ․ սեպտեմբերի 9-ին Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրել է բողոք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, խնդրելով ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի  3, 6, 8, 13 հոդվածների խախտումը։

Սեպտեմբերի 22, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին