EN
>

Լ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ և ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՔՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020 թվականի նոյեմբերի 3-ին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ իրականացվող՝ «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում` խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար արտադատական փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:
Լ. Մարտիրոսյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձավ Հայաստանում Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ատելության խոսքին և գենդերային հիմքով հանցագործություններին, ընդգծեց, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, որպես ատելության հիմքով հանցագործությունների կանխարգելման ոլորտում առաջամարտիկ, կարևորում է այդ գործում միջազգային հանրության դերը և համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 11․2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին