EN
>

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «Հայաստանում երիտասարդ ԼԳԲՏԻՔ անձանց հավասարության խթանում՝ նպաստելով նրանց քաղաքացիական մասնակցությանը և պաշտպանելով նրանց իրավունքները» ծրագիրը, որի նպատակն է խթանել երիտասարդ ԼԳԲՏԻՔ անձանց քաղաքացիական մասնակցությունն ու սոցիալական ներառումը Հայաստանում՝ իրազեկվածության բարձրացման և շահերի պաշտպանության միջոցով։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Փոփոխության ձայնը» երիտասարդական ակադեմիայի ընդունելություն։ 7 օր տևողությամբ ակադեմիայի շրջանակներում 20 ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • ձեռք բերել գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման, առաջնորդության և ակտիվիզմի, շահերի պաշտպանության և քարոզարշավներ վարելու հմտությունների, ծրագրային առաջարկներ գրելու և ներկայացնելու վերաբերյալ,
  • ստանալ անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետների կողմից՝ մշակված ծրագրերը ֆինանսավորման ներկայացնելու վերաբերյալ,
  • փոխանակվել փորձով և գաղափարներով համայնքի այլ ներկայացուցիչների հետ,
  • ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել քարոզարշավներ և իրականացնել հավասարը հավասարին կրթություն՝ #LGBTIQPeerPower խորագրով:

Ոչ ֆորմալ կրթության, խմբային քննարկումների, գործնական վարժությունների և խորհրդատվության միջոցով ծրագիրը նպատակ ունի խրախուսել 20 երիտասարդ ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց անձնային աճը և քաղաքացիական ներգրավվածությունը:

Ծրագրին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են իրականացնել հավասարը հավասարին կրթություն, ներգրավվել ՀԿ աշխատանքներում և սկսել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրենց նախաձեռնությունները։

Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ օգոստոսի 5-ը

Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին

Ժամկետները՝ ս.թ. օգոստոսի 8-14-ը

Հանդիպման հաճախականությունը՝ օրական 8 ժամ

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ օգոստոսի 5-ը ներառյալ։

Ակադեմիայի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Հարգանքներով՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։

 

Կապ մեզ հետ՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 10 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com  

Աշխատանքային ժամեր՝ 12:00-18:00

Կայք՝ http://rightsidengo.com/

 

#CFLIforEquality

#LGBTIQPeerPower

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին