EN
>

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ակադեմիայի ընդունելություն ԼԳԲՏԻՔ առաջնորդների համար

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «Գենդերային և սեռական փոքրամասնությունների ներառումը կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգում»  ծրագիրը, որի նպատակն է նպաստել քաղհասարակության ջանքերին՝ բարձրացնելու Հայաստանում թերներկայացված համայնքների մասնակցությունը ԿԽԱ օրակարգի առաջ մղման և իրականացման մեջ։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք  «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ակադեմիայի ընդունելություն ԼԳԲՏԻՔ առաջնորդների համար։ 7 օր տևողությամբ ակադեմիայի շրջանակներում 18 ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • Ձեռք բերել նոր գիտելիքներ կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի, ԿԽԱ օրակարգին վերաբերող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի (1325, 2250, 2122…), ինչպես նաև կանանց և մարդու իրավունքներին վերաբերող այլ միջազգային բանաձևերի մասին,
  • Ձեռք բերել ավելի հմուտ ըմբռնում հակամարտության վերափոխման, խաղաղաշինության ուղիների, ինչպես նաև գործիքների, որոնք կնպաստեն ԼԳԲՏԻՔ անձանց ներառվածությանը խաղաղ հասարակության ստեղծման ջանքերում և խաղաղաշինական գործընթացներում գենդերային ու սեռական փոքրամասնությունների ներառվածության վերաբերյալ ջատագովմանը,
  • Յուրացնել ձեռք բերված նոր գիտելիքները և ջատագովման գործիքները՝ պետական և միջազգային հանրության ներկայացուցիչներին ներկայացնելու  ԼԳԲՏԻՔ համայնքին վերաբերող խնդիրներն ու մարտահարավերները, ինչպես նաև ջատագովել ԿԽԱ օրակարգում գենդերային և սեռական փոքրամասնույունների ներառվածությունը։

Ոչ ֆորմալ կրթության, խմբային քննարկումների, և գործնական վարժությունների միջոցով ծրագիրը նպատակ ունի խրախուսել 18 երիտասարդ ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց անձնային աճը և քաղաքացիական ներգրավվածությունը Հայաստանում:

Ծրագրին կարող են մասնակցել  ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են իրականացնել հավասարը հավասարին կրթություն, և ներգրավվել ՀԿ-ի ջատագովման ջանքերին՝ բարձրացնելու ԼԳԲՏԻՔ համայնքի մասնակցությունը Հայաստանում ԿԽԱ օրակարգում։

Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․նոյեմբերի 5-ը

Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին

Ժամկետները՝ ս.թ. նոյեմբերի 7-13-ը

Հանդիպման հաճախականությունը՝ օրական 8 ժամ

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ նոյեմբերի 5-ը ներառյալ։

Ակադեմիայի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Հարգանքներով՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։

 

Կապ մեզ հետ՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 10 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com  

Աշխատանքային ժամեր՝ 12:00-18:00.  

Կայք՝ http://rightsidengo.com/

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին