EN
>

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, ընդլայնելով իր համագործակցությունը միջազգային և տեղական ՀԿ-ների, ֆոնդերի, նախաձեռնող խմբերի, անհատներ հետ, սկսում է «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» տարածաշրջանային ծրագիրը, որն իրականացվում է ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա», ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ, EU) ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀԿ տրանսգենդեր կամավորներին և ակտիվիստներին (մասնավորապես այն տրանսգենդեր անձանց, որոնք անցնում են հորմոնաթերապիա) ստանալ հոգեբանական խորհրդատվություն՝ հաղթահարելու իրենց խնդիրները, ինչպես նաև ծրագիրը հնարավորություն է տրամադրում Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցներին և խորհրդի անդամներին հաղթահարել կորոնավիրուսի հետևանքներով առաջացած մասնագիտական այրումը, մասնակիցները կունենան վերակնգնողական հանգստի հնարավորություն և նոր ուժերով կվերադառնան աշխատանքի։

Իրավունքի կողմ իրավապշտպան ՀԿ-ն անում է ամեն ինչ տրանսգենդեր անձանց կյանքն ավելի ապահով և բարեկեցիկ դարձնելու համար։

#EU, #TeamEurope, #COVID19  #StrongerTogether

Հունվարի 14. 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին