EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ

2008-2019 թթ․ ամբողջ աշխարհում սպանվել են 3313 տրանսգենդեր անձ, որոնցից 330-ը միայն անցնող տարվա ընթացքում։ Ամեն տարի նոյեմբերի 20-ին բազմաթիվ երկրներում տրանսգենդեր համայանքը և աջակիցները միավորվում են  հիշելու տրանսֆոբիային զոհ դարձաց անձանց և պահանջելու գենդերային հավասարություն։ Չնայած որ Եվրոպական տարածաշրջանի շատ երկրներ շարունակաբար կատարում են բարեփոխումներ տրանսգենդեր անձանց հավասարությունն ապահաովելու համար, Հայաստանը դեռ չի իրականացնում իր առջև դրված մի շարք պարտականություններ։ Հայաստանում տրանսգենդեր անձինք հանդիսանում են քաղաքական անընդունելի քննարկումների, համակարգային խտրականության և ճնշումների թիրախ, ինչն արտահայտվում է ֆիզիկական և հոգեբանական բռնությամբ և խտրական վերաբերմունքով՝ զբաղվածության, առողջապահության, կրթական և հանրային կյանքի մնացած այլ բնագավառներում:
Հաշվի առնելով պետության՝ խտրականության դեմ պայքարի  անարդյունավետ քաղաքականությունը՝ համայնքի անդամների վստահությունը պետական ​​կառույցների նկատմամբ ցածր է: Քաղաքական գործիչների և, որոշ դեպքերում, պետական ​​պաշտոնյաների տրանսֆոբ հայտարարությունները և քաղաքական նախաձեռնությունները խորացնում են ատելությունն ու անհանդուրժողականությունը տրանսգենդեր անձանց նկատմամբ: Հասարակության կողմից ընդունված չլինելը, պետական համակարգի, հատկապես, ոստիկանության անգործությունը տրանսգենդեր անձանց դարձնում են անպաշտպան և անօթևան, իսկ մահվան սպառնալիքներով լեցուն ատելության մթնոլորտը ստիպում է տրանսգենդեր անձանց լքել երկիրը։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիշեցնում է, որ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը՝ ըստ ՀՀ Սահմանադրության, հանդիսանում են գերագույն արժեք և, հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները, կոչ է անում ՀՀ Կառավարությանը՝
  • մշակել և կիրառել է ատելության հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ ռազմավարություն, որը ներառում է օրենսդրական դաշտի բարեփոխումներ՝ ներառյալ ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունում,
  • ապահովել տրանսգենդեր անձանց սեռափոխման իրավունքի իրացումը՝ իրավականորեն այն դաձնելով թափանցիկ և հասկանալի գործընթաց՝ ներառյալ առողջապահական ուղեցույցների մշակում և սեռի իրավական փոփոխության հնարավորություն՝ առանց ստերջացման,
  • իրավապաշտպանների ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորող օրենսդրության մշակում և ընդունում։
«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն աչալրջորեն շարունակելու է հետևել հասարակական և քաղաքական զարգացումներին և օգտագործելու է ներպետական ու միջազգային իրավապաշտպան բոլոր մեխանիզմները տրանսգենդեր անձանց հավասարության լիարժեք հաստատման համար։
Նոյեմբերի 20, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին