EN
>

Հարձակում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակցի վրա

13.02.2019                                                                                                                                                                         ՀՀ, ք. Երևան

2019 թ. Փետրվարի 11-ի գիշերը, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակից, տրանսգենդեր ակտիվիստներ Վրեժ Վարժապետյանն ընկերներից մեկի հետ զբոսնելիս՝ անծանոթ երիտասարդ տղամարդու կողմից ենթարկվել է ֆիզիկական հարձակման: Վրեժը շատ հաճախ ենթարկվել է սոցիալական ցանցերում սպառնալիքների «Իրավունքի կողմի» ՀԿ աշխատակից լինելու և իր ակտիվ ներգրավմանը և ծավալած գործունեության համար: Սա առաջին անգամը չէ, երբ ՀՀ-ում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ աշխատակիցները և տրանսգենդեր անձիք ենթարկվում են հարձակման: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն 2019-ի դեկտեմբերի դրությամբ փաստագրել է տրանսգենդեր անձանց նկատմամբ գենդերային հիմքով ատելության հողի վրա հանցագործությունների 283 դեպք: Սարսափելի հարձակումն առաջացրել է բազմաթիվ վնասվածքներ և ծանր հոգեբանական շոկ: Հարկ ենք համարում նաև նշել, որ Ոստիկանության կողմից ուղղորդված բուժ. հաստատություններում Վրեժը նույնպես բախվել է ոչ ներառական մոտեցման հետ: Վրեժի առողջական վիճակը դեռ մնում է անորոշ: Բացի այդ, հարձակումից հետո, Վրեժը սոցիալական մեդիայում դարձել է սոցիալական ատելության խոսքի թիրախ, նույնիսկ ոստիկանության ներկայացուցիչների կողմից (ըստ Facebook- ի օգտատիրոջ էջում առկա տեղեկությունների):

Մինչ Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել ազգային օրենսդրությունը համապատասխանեցնլու միջազգային նորմերին և իրավական չափանիշներին, տրանսգենդեր մարդիկ և ակտիվիստները շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության տարբեր ձևերի հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է բռնության բոլոր տեսակի դրսևորումները տրանսգենդեր անձնանց և ակտիվիստների նկատմամբ և պահանջում.

  • միջադեպի ամբողջական գրանցումը որպես ատելության հողի վրա հանցանք.
  • Միջադեպի արդար, անկողմնակալ, թափանցիկ, արագ քննություն,
  • Բարոյական, ֆիզիկական և հոգեբանական վնասների ամբողջական փոխհատուցում:
  • Զոհի դեմ ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումների անհապաղ դադարեցում:

Փետրվարի 19, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին