EN
>

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ

2022 թվականի հունիսի 30-ին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդը Երևան քաղաքի Աբովյան փողոցում բռնության և սպանության սպառնալիքներով իջեցրել է տաքսի ավտոմեքենան նստած երկու տրանս անձանց, հայհոյել է բազմաթիվ անձանց ներկայությամբ և մեքենայում եղած և որպես սառը զենք օգտագործվող առարկայով հարձակվել է տրանս անձանց վրա՝ ասելով, որ նրանց նմաններին պետք է սպանել և վառել, սակայն տրանս անձանց հաջողվել է հեռանալ դեպքի վայրից և դիմել ոստիկանություն։

Խուլիգանական դրդումներով վարորդը իրական վտանգ է ստեղծել երկու տրանս անձանց կյանքի և առողջության համար և սանձարձակ վարքագծով խաթարել է հասարակական համակեցության կանոնները։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հետամուտ է լինելու «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատժելու և նման դեպքերը բացառելու ուղղությամբ։

Հուլիս 12, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին