EN
>

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՎՐԱ

Սույն թվականի սեպտեմբերի չորսի լույս հինգի գիշերը, ժամը 3.30-4.00-ի սահմաններում անհայտ անձը, մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի այգու տարածքում նստած Գ. Կարայանին և նրա տրանսգենդեր ընկերուհուն, սպառնացել է, որ եթե տրանս կին Գ. Կարայանը սեռական հարաբերություն չունենա նրա հետ, նա կծեծի և կդանակահարի տրանս կնոջը։ Գ. Կարայանը խնդրել է իրենց հանգիստ թողնել և հեռանալ, այլապես կդիմի ոստիկանություն, սակայն տվյալ անձը, քաշքշելով Գ.-ին, ստիպել է իր հետ գնալ: Տրանս կինը, տեսնելով, որ այլ ելք չկա, խնդրել է ընկերուհուն, որ նա շտապ զանգահարի ոստիկանություն կամ մոտակաքում գտնի պարեկային ոստիկաններին, ովքեր կօգնեն իրենց։

Քաշքշելուց հետո տվյալ անձը հարձակվել է տրանսգենդեր ակտիվիստ Գ.Կարայանի վրա՝ մարմնի տարբեր մասերին հասցնելով դանակի մի քանի հարվածներ՝ վնասելով ոտքը և ուսը։ Գ. Կարայանը, մի կերպ փախչելով բռնարար տղամարդու ձեռքերից, գնացել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու:

Ըստ Գ. Կարայանի պատմածի, ոստիկանությունը ոչ մի բան չի ձեռնարկել գտնելու հանցագործին, ավելին, խտրականցրել է տրանսգենդեր կնոջը՝ ենթարկելով ծաղրանքների։

Գ. Կարայանի դիմումի համաձայն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբանական բաժինը զբաղվում է տվյալ դեպքով: Գործի ընթացքի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով մեր նորություններին։

Սեպտեմբերի 06, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին