EN
>

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿՆՈՋ ՎՐԱ

2020թ․ հոկտեմբերի 30-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ էր դիմել Երևանում բնակվող տրանսգենդեր կին Գոգան, իր գենդերային ինքնության հիմքով նույն օրը գիշերը ծեծի ենթարկվելու կապակցությամբ։ Կազմակերպությունը դեպքի առթիվ տրանսգենդեր կնոջը տրամադրեց իրավաբանական խորհրդատվություն։

Հոկտեմբերի 30-ի առավոտյան կազմակերպություն է այցելում Տրանսգենդեր Գոգան,  և տեղեկացնում, որ նույն օրը, գիշերը ժամը 3-ի շրջակայքում, տուն վերադառնալիս ենթարկվել է հարձակման մոտ 40 տարեկան տղամարդու կողմից, որն էլ իրեն ծեծի է ենթարկել։

«Նա մեքենայով մոտեցավ ինձ, հարցերց, արդյոք անվճար կհամաձայնվեմ իր հետ սեռական հարաբերություն ունենալ, ի պատասխան նրան մերժեցի ու պահանջեցի հեռանալ, արագացնելով քայլերս։ Սակայն տղամարդը համառեց, և հարձակվեց ինձ վրա։ Նա առաջինը հարվածեց գլխիս, որից հետո գլխապտույտ սկսվեց ինձ մոտ և ես չկարողացա կողմնորոշվել, թե ինչ պետք է անել այդ պահին։ Ապա  մի քանի անգամ գլխիս հարվածելուց հետո, ինձ հրեց, ես ընկա, մոտեցավ ու սկսեց ոտքով հարվածել թե՛ գլխիս, թե՛ մեջքիս» – կազմակերպությանը պատմեց Տրանսգենդեր կին Գոգան։

Նշենք, որ ծեծի արդյունքում տրանսգենդեր կնոջ մոտ մի քանի օր շարունակ մարմնի տարբեր հատվածներում ցավեր են եղել, շարունակական գլխացավեր և գլխապտույտներ, վնասվել է կնոջ քիթը։ Տրանսգենդեր կինը գտնվում է սթրեսային վիճակում և կրել է հոգեբանական ծանր տրավմաներ, իսկ հիմա Գոգան միայնակ դուրս չի գալիս տանից։

Տրանսգենդեր Գոգան այս պահին ապահով տարածքում է, իսկ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն սոցիալական և իրավաբանական աջակցության ծրագրերի շրջանակներում կտրամադրի աջակցություն տրանսգենդեր կնոջը։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հետամուտ է լինելու հասնել արդարատադության այս կապակցությամբ։ Այս և այլ գործերի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերին և կայքի տեղեկատվությանը։

Նոյեմբերի 9, 2020 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին