EN
>

ՀՀ ԱՆ ՄԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին և 18-ին Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ նախագա՝ Լիլիթ Մարտիրոսյանը և ծրագրերի ղեկավար՝ Ա. Գևորգյանը մասնակցեցին ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄԱՆԸ։
Առաջի օրվա քննարկումը ուղղված էր օրենքի առջև հավասարության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության (երեխաների իրավունքներ, կանանց իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և այլն) բնագավառներում առկա իրավիճակի վերլուծությանը, խնդիրների քարտեզագրմանը:
Երկրորդ օրվա քննարկումը ուղղված էր սոցիալական, կրթական, աշխատանքային իրավունքների, առողջության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսության և տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառներում առկա իրավիճակի վերլուծությանը, խնդիրների քարտեզագրմանը:
Առաջին և երկրօրդ օրերի ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը և Ա. Գևորգյանը ներկայացրեցին Տրանսգերնդեր անձանց խնդիրները տարբեր բնագավառներում, մասնավորապես կրթական ոլորտում, առողջապահության ոլորտում, սոցիալական ոլորտում և այլ ոլորտներում։
Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Արդարադատության նախարարությանը նմանատիպ հանդիպումներ կազմակերպելու և լսելի դարձնելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը։
 
Սեպ 19, 2019 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին