EN
>

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԼԳԲԻՔ ԱՆՁԱՆՑ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ. ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, կարևորելով Տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց մտավոր և հոգեկան առողջությունը, միևնույն ժամանակ ձգտելով նվազեցնել խարանը և խտրականությունը նրանց նկատմամբ ու ապահովվել անդորրը համայնքի անդամների ընտանիքում, մեկ տարվա ընթացում հոգեբանական աջակցություն է տրամադրել շուրջ 259 անձանց, որոնցից.

  • 42-ը դիմել են ընտանիքում բռնության ենթարկվելու պատճառով։
  • 9-ը դիմել են զուգընկերոջ կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու պատճառով։
  • 32 անձ դիմել է գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության հետ կապված խնդրով։
  • 4-ը դիմել են վատ սովորությունների վերացման խնդրով։
  • 21 տրանսսեքսուալ անձ դիմել է հորմոնաթերապիայի արդյունքում առաջացած մի շարք խնիրների լուծման համար։
  • 23 սեքս աշխատողներ դիմել են հաճախորդների կողմից պարբերաբար բռնության, նվաստացումների, խարանի և խտրականության ենթարկվելու պատճառով։
  • 13 ԼԳԲՏԻՔ անձանց ընտանիքի անդամներ դիմել են ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, իրենց երեխաների և ընտանիքի այլ անդամների հետ խնդիրները հարթելու խնդրով։
  • Կազմակերպության 7 աշխատակիցները և խորհրդի 5 անդամները դիմել են մասնագիտական այրումը կանխարգելելու և վերականգնվելու խնդրով։
  • 15 անձ դիմել է միջանձնային հարաբերություններում խնդիրները կարգավորելու, հաղորդակցման դժվարությունները հաղթահարելու խնդրով։
  • 11 անձիք դիմել է կարիերայի կառուցման, մասնագիտական կողմնորոշման խնդրով։
  • 7 անձ դիմել է ինքնագնահատականի բարձրացման, անվստահության, թերարժեքության բարդույթների հաղթահարման խնդրով:
  • 42 անձ դիմել է տագնապ, վախ, ֆոբիա հաղթահարելու խնդրով:
  • 7 անձ դիմել է մինչամուսանական խնդիրների լուծման համար:
  • 11 անձ դիմել է աշխատանքային սթրեսի հաղթահարման խնդրով:
  • 15 անձ դիմել է տարիքային ճգնաժամերի հաղթահարման խնդրով:

Ներկայումս հոգեբանական աջակցության ծրագրի ֆինանսավորումն ավարտվել է, սակայն հույս ունենք, որ այն կկրի շարունակական բնույթ և մեր շահառուներին հնարավորություն կտա բարելավել իրենց կյանքի որակը՝ հետզհետե տեսանելի փոփոխություններ մտցնելով իրենց որոշումներում և վարքի դրսևորումներում:

 Սեպտեմբերի 13, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին