EN
>

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ և ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ ՏՐԱՆՍ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ և ԻՆԴԵՔՍԸ

Տրանսգենդեր Եվրոպան հրապարակել է 2023թ․-ի տրանս իրավունքների քարտեզը և ինդեքսը։ Այն Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տրանս իրավունքների համապարփակ վերլուծություն է, որը արդեն մեկ տասնամյակ տվյալներ է հավաքագրում տրանս անձանց նկատմամբ կիրառվող իրավական և քաղաքական գործընթացների վերաբերյալ։ 
Ծանոթացեք 2023 թ․-ի Տրանս իրավունքների ինդեքսին և քարտեզին այստեղ։
Քարտեզը ներառում է վեց իրավական կատեգորիաներ՝ սեռի օրինական ճանաչում, ապաստանի տրամադրում, ատելության խոսք և ատելության հանցագործություն, խտրականության բացառում, առողջություն և ընտանիք: Այն ընդգրկում է Եվրոպական 49 և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ և տրանսսպեցիֆիկ օրենսդրության 30 ոլորտներ: Իրավիճակը Հայաստանում, ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, շարունակում է տրանս համայնքի համար մարատահրավերներով լի մնալ։ 30 ցուցանիշներից Հայաստանը բավարարում է միայն մեկին․ դա անձնագրում  անվանափոխություն իրականացնելու հնարավորությունն է, ինչը իրականացվել էր Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալությանը հետ Իրավունքի Կողմ ՀԿ-ի  փոխհամագործակցության արդյունքում։ Սակայն Հայաստանի օրենսդրական դաշտը դեռևս չի նախատեսում սեռի օրինական ճանաչում, բացի այդ, չկա հատուկ օրենսդրություն, որը կպաշտպանի տրանս անձանց խտրականությունից, ատելության խոսքից կամ բռնությունից:


Ըստ անցած 12 ամիսների ցուցանիշների՝ ընդհանուր առմամբ 2023 թ․-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գրանցվել է տրանս իրավունքների առաջընթաց։ Այնուամենայնիվ, առանձին երկրներում գրանցվել է հետընթաց և տրանս անձանց նկատմամաբ խտրականության ու բռնության աճ, ինչը հրատապ է դարձնում  աշխատանքների անհրաժեշտությունը իրավական դաշտում փոփոխությունների հասնելու համար, որպեսզի Տրանս անձինք ապրեն բռնությունից և խտրականությունից զերծ։ 

Գլխավոր նկարը վերցված է Տրանսգենդեր Եվրոպայի կայքից։ 

Մայիսի 26,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին