EN
>

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ. ԿԱՊ ՎԱՂՎԱ ՀԵՏ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Երևանից և ՀՀ տարբեր մարզերից քսան երիտասարդ տրանսգենդեր ակտիվիստները, որոնք մասնակցել էին «Մարդու իրավունքներ. կապ վաղվա հետ» դասընթացին,  իրականացրեցին օնլայն հանդիպումների շարք, որտեղ քննարկեցին ակտիվիզմի հեռանկարները ՀՀ-ում, մարդու իրավունքները և հիմանարար ազատությունները, ակտիվիստների նկատմամբ ատելության և բռնության կոչերը, սոցիալական մեդիայում խարանը և խտրականությունը, ջատագովությունը, առաջնորդությունը, տրանսգենդեր անձանց մտավոր և ֆիզիկական անվտանգությունը և առողջությանը, սոցիալական մեդիայում արշավներ իրականացնելու հմտությունները և այլն։

Առաջին օնլայն հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի հինգին, որը նախաձեռնել և իրականցնում էր տրանսգենդեր ակտիվիստ Կուկա Կասյանը, ով տարիներ շարունակ պայքարում է ատելության կոչերի և բռնությունների դեմ, ինչպես նաև բարձրացնում է տրանսգենդեր անձանց տեսանելիությունը սոցիալական մեդիայում։ Կ. Կասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին իր կողմից կազմակերպած օնլայն հանդիպմանը ներկա գտնվելու և ՀՀ-ում տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության, ատելության ու բռնության կոչերը միասին նվազեցնելու համար։ Հանդիպման ընթացքում Կ. Կասյանը նաև ներկայացրեց տրանս անձանց նկատմաբ սոցիալական մեդիայում օրեցօր աճող սպառնալիքները, որոնց արդյունքում խաթարվում է տրանսգենդեր անձանց մտավոր և հոգեկան առողջությունը։ Մասնակիցները քննարկեցին, թե ապագայում ինչպես կարող են հավաքագրել բոլոր ատելության կոչերը և դիմել համապատասխան մարմիններին՝ այդ խնդրին լուծումներ տալու նպատակով։

Երկրորդ հանդիպումը կազմակերպել էին տրանսգենդեր ակտիվիստներ Վիվիենը և Նիկիտան. հանդիպման թեման տրանսգենդեր անձանց անվտանգությունն ու ինքնապաշտպանությունն էր։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես են տրանսգենդեր անձինք հասարակության կողմից պարբերաբար ենթարկվում խտրականության, նվաստացումների և ծաղրանքների։ Մասնակիցների խոսքերով գիշերային ժամերին լինում են դեպքեր, երբ հարձակվում են տրանսգենդեր անձանց վրա՝ պատճառելով մարմնական և հոգեկան վնասվածքներ, և այդ խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում։ Տրանսգենդեր ակտիվիստները քննարկեցին՝ ինչպես ինքնապաշտպանվել և բարձրացնել անվտանգության վերաբերյալ գիտելիքների մակարդակը տրանսգենդեր անձանց շրջանում: Նրանք նաև կարևորեցին նմանատիպ հանդիպումները, քանի որ քննարկումներն էլ ավելի են բարձրացնում տեղեկատվության մակարդակը, ուժեղացնում տրանսգենդեր անձանց անվտանգությանն ուղված քայլերը։

Հաջորդ օնլայն հանդիպումն իրականացավ ապրիլի տասներկուսին. հանդիպումն անցկացրեցին տրանսգենդեր ակտիվիստներ Մ. Սարկիսյանը և Լ. Մարտիրոսյանը։ Հանդիպմանը Մ.-ն և Լ.-ն խոսեցին ՀՀ-ում տրանս ակտիվիզմի իրավիճակի մասին՝ ավելի շատ տրանսգենդեր անձանց ներգրավվելով ակտիվիզմի մեջ։ Մասնակիցները բարձրաձայնեցին անվտանգության հետ կապված մի շարք խնդիրների մասին, որոնք տրանս անձանց խանգարում են հաճախակի բաց դեմքով հանդես գալ հանրությանը՝ խոսելու իրենց խնդիրների մասին։ Հանդիպման ավարտին ակտիվիստները կարևորեցին, որ անհրաժեշտ է լինել անվախ և պայքարել հանուն հավասարության, անվտանգության և բարօրության՝ վերջ դնելու խարանը և խտրականությունը տրանսգենդեր անձանց նկատմամբ։

Շարունակելով օնլայն միջոցառումների շարքը՝ հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի տասնյոթին՝ կրկին տրանս ակտիվիստների մասնակցությամբ։ Հանդիպումը վարում էին Մ. Աթաբեկյանը և Է. Կարապետյանը, ովքեր խոսեցին տրանսգենդեր անձանց մտավոր և ֆիզիկական առողջությունից և անվտանգությունից։ Լինելով բժշկական համալսարանում սովորող տրանսգենդեր ակտիվիստ՝ Մ.-ն ցանկություն հայտնեց օգնելու այն անձանց, որոնք առաջին բուժօգնության կարիք ունեն։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ին տրանս ԼԳԲԻՔ անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ այն շատ կարևոր է հետագայում մի շարք մտավոր խնդիրներից խուսափելու համար։

Հաջորդ օնլայն հանդիպումը նվիրված էր իրավունքների վերաբերյալ տրանսգենդեր անձանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Դասընթացն անցկացկացնում էր տրանսգենդեր ակտիվիստ Գ.-ն և կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանը: Ա. Մարգարյանը և Գ.ն ներկայացրեցին՝ ինչպես պաշտպանել իրավունքները ոստիկանությունում, դատարաններում և մի շարք այլ հաստատություններում։ Մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով ստացան սպառիչ պատասխաններ, ինչպես նաև ամրապնդեցին իրենց գիտելիքները, որոնք հետագայում կնպաստեն իրենց ակտիվիստական գործունեությանը։

Իսկ արդեն ապրիլի քսանմեկին կազմակերպված հանդիպում-քննարկումը նվիրված էր առաջնորդություն թեմային։ Հանդիպումը անցկացրեցին տրանսգենդեր ակտիվիստներ Ա.-ն և Գ.-ն, ովքեր թեմայի վերաբերյալ ստացել էին խորը գիտելիքներ։ Մասնակիցները քննարկեցին եվրոպական առաջնորդության լավագույն մոդելները, կառավարման հմտությունները և մեթոդները։ Հանդիպման ավարտին մասնակիցները ոգևորությամբ նշեցին, որ շատ կցանկանային այդ մոդելները կիրառել նաև Հայաստանում:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ մայիսի երեքին, որը վարում էր ակտիվիստ Հ. Գալստյանը։ Հանդիպման թեման էր ջատագովությունը և արշավների կազմակերպման հմտությունները։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պետք է ջատագովության գործընթացներում ներգրավել համայնքային նախաձեռնություններին, մասնագետներին և տարբեր այլ խմբերին, որպեսզի ակտիվիզմը ՀՀ-ում ավելի ամրապնդվի և զարգանա։ Արշավների կազմակերպման մեթոդների վերաբերյալ ծավալվեց համապարփակ քննարկում և կազմվեց ԼԳԲՏԻՔ տոների և հիշատակների քարտեզ՝ ապագայում հանրային արշավներ կազմակերպելու համար։

Շարունակելով հանդիպումների շարքը՝ Ռ. Եղիազարյանը մասնակիցներին սովորեցրեց սոցիալական մեդիայում իրականացնել օնլայն արշավներ՝ բարձրացնելով տրանսգենդեր անձանց տեսանելիությունը։ Մասնակիցները ձեռք բերեցին տեսական գիտելիքներ՝ ինչպես ստեղծել սոցիալական էջեր, հաջողությամբ վարել դրանք, միևնույն ժամանակ համախմբել տրանս անձանց ակտիվիզմի մեջ, օգտագործել հարթակները՝ տրանսգենդեր անձանց տալու տեղեկատվություն ապագա քայլերի և պլանների վերաբերյալ։ Հանդիպումն անցավ շատ կառուցողական և հետաքրքիր, քանի որ թեմաները նոր էին։

 

Նախավերջին օնլայն հանդիպման ընթացքում տրանսգենդեր ակտիվիստները քննարկեցին, թե ինչպես օտար լեզուներ սովորելու միջոցով կկարողանան դիմել միջազգային փոխանակման ծրագրերի, կամավորական աշխատանքների, որոնք ուղղված են ուժեղացնելու տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց՝ նրանց տալով նոր գիտելիքներ և ստացած գիտելիքները կիսելու հմտութուններ։ Մասնակիցների խոսքերով Հայաստանում ատելության մակարդակն այնքնա բարձր է, որ նրանք չեն կարողանում բավարար գիտելիքներ ստանալ դպրոցներում, իսկ համալսարաններ չեն կարողանում ընդունվել, քանի որ խտրականացվում են ուսանողների կամ դասախոսների կողմից։

Նրանք ցանկություն հայտնեցին, որ ՀԿ-ն տրանսգենդեր անձանց համար կազմակերպի օտար լեզուների դասընթացներ, որը կօգնի նրանց լինել ավելի կրթված, տեղեկացված և ուժեղ։

Վերջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի քսանչորսին, որին մասնակցում էին այն տրանսգենդեր ակտիվիստները, որոնք մասնակցել էին դասընթացին և անցկացրել էին բոլոր թվարկված վեբինարների շարքը, ինչպես նաև այս ամբողջ ընթացքում մասնակցել էին կազմակերպության կողմից հանրային միջոցառումներին, նկարահանվել էին սոցիալական գովազդներում, պատրաստել էին տեղեկատվական թերթիկներ, ունեցել էին տարբեր հանդիպումներ տրանսգենդեր անձանց հետ՝ բարձրացնելով նրանց տեղեկատվության մակարդակը տվյալ ծրագրի մասին և ներգրավելով նոր տրանսգենդեր ակտիվիստների, որոնք հետագայում կաջակցեն նման արշավներ իրականացնելու գործընթացներին՝ բարձրացնելով տրանսգենդեր անձանց տեսանելիությունը և ուժեղացնելով Տրանս շարժումը ՀՀ-ում։ Մասնակիցները ամփոփեցին բոլոր վեբինարները, պլանավորեցին հետագա քայլերը, որոնք ուղղված կլինեն ակտիվիզմի զարգացմանը և ամրապնդմանը՝ կառուցելով ժողովրդավար և անվտանգ Հայաստան։

Ակտիվիստները շնորհակալություն հայտնեցին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ին, ինչպես նաև Եվրամիությանը և Եվրախորհրդին այս կարևոր ծրագրում տրանսգենդեր ակտիվիստներին ներգրավվելու և ընձեռնված հնարավորության համար, որը օգնեց իրենց լինել տեղեկացված մարդու իրավունքների, ջատագովության, առաջնորդության, անվտանգության, ատելության խոսքի և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։

Հանդիպումների շարքն իրականացվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Հանդիպման ընթացքում հնչեցրած տեսակետները չեն արտահայտում որևէ կողմի պաշտոնական կարծիքը:

Մայիսի 31.2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին