EN
>

ՄԻԱՎ-ի նկատմամբ կանխարգելման ծրագրի մեկնարկ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի ռազմավարական ուղություններից մեկն է բարելավել Տրանս, սեքս աշխատող, ՏՍՏ անձանց առողջությունը և բարձրացնել կյանքի որակը, այդ իսկ նպատակով շարունակում է տարատեսակ առողջապահական ծառայություններ (սոցիալ-հոգեբանական աջակցություն, հորմոնաթերապիայի վերաբերյալ խորհրդատվություն, ՄԻԱՎ-ի նկատմամբ կանխարգելում և ուղղորդում համապատասխան բժշկական հաստատություններ) մատուցել վերոնշյալ համայնքի ներկայացուցիչներին:
Կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացնելով ՄԻԱՎ-ի կանխարգելում Տրանս և սեքս աշխատող անձանց շրջանում՝ բարձրացնելով համայնքի իրազեկվածության մակարդակը, իրականացնելով լնդային արագ թեստավորում, նրանց տրամադրելով պահպանակներ և լուբրիգելեր, կազմակերպելով տեղեկատվական արշավներ:  Հաշվի առնելով համայնքի անդամների կարիքները, խնդրանքները և կարևորելով նրանց առողջությունն ու անվտանգությունը՝ Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ հասարակական կազմակերպության հետ, ս.թ. հոկտեմբերի տասին ձեռք է բերել պահպանակաների նոր խմբաքանակ։

Ուստի, ուզում ենք տեղեկացնել, որ համայնքի ներկայացուցիչները կարող են մոտենալ կազմակերպություն և անվճար ձեռք բերել կանխարգելիչ միջոցները յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 14։00 – 17:00-ն:

Հարկ ենք համարում նշել, որ կազմակերպությունն ապահովում է դիմողների տվյալների գաղտնիությունը:

 
Հոկտեմբեր 13, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին