EN
>

ՆՈՌԱՆ ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ է «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Նոռան, ավարտելով «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվող դիմահարդարման եռամսյա դասընթացները, երեկ ընդունվեց աշխատանքի «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում՝ որպես դիմահարդարման ուսուցիչ։
 
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և տրանսգենդեր համայնքը շնորհակալ է «Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամին» դիմահարդարման և կար ու ձևի դասընթացների ծրագրային ֆինանսական աջակցության համար, որի շնորհիվ տրանսգենդեր, ինտերսեքս մարդիկ և սեքս աշխատողները հնարավորություն ունեն ձեռք բերելու նոր մասնագիտություններ և գտնելու աշխատանք Հայաստանում։ 
Դեկտեմբերի 13, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին