EN
>

Ռազմավարական դատավարության գործի վերաբերյալ տեղեկատվություն

Կ․Ա․-ն 30․10․2018թ․-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին ներկայացրել է դիմում ծննդյան ակտում ուղղումներ կատարելու վերաբերյալ։

Կ․ Ա․-ն ներկայացված դիմումով խնդրել է ուղղում կատարել ծննդյան թիվ 870 ակտում, այն է՝ սեռի վերաբերյալ սյունակում իգական նշումը ուղղել արական նշումով։

ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից 17․12․2018թ․ կազմված եզրակացությամբ դիմումը մերժվել է։

Կ․Ա․-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից ընդունված վարչական ակտը և պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ։

ՀՀ վարչական դատարանի կողմից Կ․Ա․-ի հայցը մերժվել է, որից հետո Կ․Ա․-ն դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

2021թ․ հոկտեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կ․Ա․-ի վերաքննիչ բողոքը և 2021թ․ նոյեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 23․03․2022թ․ որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Գարսոնը և Նիկոտը ընդդեմ Ֆրանսիայի (ECHR 121 (2017) 06.04.2017թ.) գործով կայացրած վճռով[i] անդրադարձ է կատարել նշված հիմնախնդիրներին, մասնավորապես, նշելով, որ․ տրանսգենդեր անձանց սեռական ինքնության ճանաչումը բժշկական միջամտությունների ենթարկվելուց հետո, որը նրանք չեն ցանկացել իրականացնել, նշանակում է անձնական կյանքի հարգելու իրավունքի լիակատար ապահովման մերժում:

Այսպիսով, սպառելով ներպետական բոլոր դատական ատյանները, Կ․Ա․-ի իրավունքները վերականգնելու համար «Իրավունքը կողմ» ԻՀԿ-ն դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

http://[i] https://hudoc.echr.coe.int/spa#{%22itemid%22:[%22001-172913%22]}

Հունիս 13, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին