EN
>

Սեռական կողմնորոշվածության հիմքով՝ ծառայության ընթացքում ենթարկվել է խոշտանգման

2022թ.-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն էր դիմել Հ․Ա․-ն և հայտնել, որ 2021թ.-ին ՀՀ զինվորական դատախազության թիվ 1 կայազորի դատախազությունում հայտարարություն է տվել հանցագործության մասին, որի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 4-րդ կետերով (խոշտանգում)։ Հ․Ա.-ն դիմելով «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին՝ խնդրել էր ստանձնել իր՝ որպես տուժողի շահերի պաշտպանությունը։

Հ․Ա.-ն Կազմակերպությանը հայտնել է, որ 2020թ.-ին, երբ գտնվել է Արցախի Հանրապետությունում ՊԲ x զորամասում, ծառայության ընթացքում պարբերաբար ծեծի է ենթարկվել սպայական կազմի կողմից՝ իր սեռական կողմնորոշվածության պատճառով։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո հարուցվել է քրեական գործ և իրեն ճանաչել են որպես տուժող։

Ներկայումս քրեական գործը Արցախի Հանրապետությունից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն։

Սույն գործով  հոկտեմբերի 5-ից՝ որպես տուժող Հ․Ա․-ի լիազոր ներկայացուցիչ է ներգրավվել «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի փաստաբանը։

Նոյեմբեր 02, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին