EN
>

Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի աշխատակիցների կողմից տեխնիկական աջակցություն տրամադրվեց Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ին

Սույն թվականի դեկտեմբերի 5-8-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի (SWAN) թիմի կողմից Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի համայնքային կենտրոնում իրականացվեց աշխատաժողով՝ Իրավունքի կողմ ԻՀԿ-ի աշխատակազմին հզորացնելու և ադվոկացիոն գիտելիքներով փոխանակվելու համար։

Հանդիպման նպատակն էր աջակցել կազմակերպությանը սեքս աշխատողների սոցիալական իրավունքների պաշտպանության խթանման և առաջնորդական հմտություննրի զարգացման հարցում՝ իրականացնելով հանդիպումների շարք ինչպես կազմակերպության աշխատակազմի, այնպես էլ սեքս աշխատողների իրավունքների համար պայքարող այլ ՀԿ ներկայացուցիչների, ակտիվիստների և համայնքի անդամների հետ:

Կազմակերպությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի աջակցությամբ 2023-2024 թթ. ընթացքում իրականցնելու է շահերի պաշտպանության ծրագիր՝ իրականցնելով հետազոտություն սեքս աշխատող համայնքի սոցիալական պաշտպանվածության, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի հասանելիության վերաբերյալ և նախաձեռնելու է ադվոկացիոն գործողություններ։

Հարկ է նշել, որ Կազմակերպությունը, շուրջ երեք տարի հանդիսանալով SWAN-ի անդամ, իրականցրել է և շարունակում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղված են սեքս աշխատողների իրավունքների պաշտպանությանը, բարեկեցությանը, անվտանգությանը, առողջության պահպանմանը և այլն։

Դեկտեմբեր 21, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին